Հոկտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական Միության Արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր ղեկավար, դեսպան Թոմաս Մայր-Հարթինգին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Հանդիպմանը խոսվեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև առկա հարաբերությունների և համագործակցության ընդլայնման հեռանկարների մասին:
Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց հասարակական կյանքում Հայոց Եկեղեցու դերակատարությանը, կարևորվեց Եկեղեցու առաքելությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների և սոցիալական արդարության արժեքների պաշտպանության գործում:
Խոսվեց նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Հայ Եկեղեցու ջանքերի, տարածաշրջանի հոգևոր առաջնորդների հանդիպումների խաղաղարար առաքելության մասին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47