Երեկ միջադեպ է տեղի ունեցել Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Բժշկական կենտրոնի Ֆիզիոթերապիայի բաժանմունքում գումար են պահանջել պետպատվերներով բուժօգնության դիմած ազատամարտիկից: Արցախյան պատերազմի մասնակից, երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող Աշոտ Հակոբյանը մեծ աղմուկ է բարձրացրել բուժկենտրոնում, որից հետո հիվանդանոցի տնօրենը հանձնարարել է անվճար բուժօգնություն կազմակերպել:
«Ֆիզիոթերապևտիկ բաժանմունքում պահանջում էին վճարել «տոկեր» ստանալու համար: Ես էլ ասեցի՝ ինչի՞ պիտի վճարեմ, պետպատվերով եկել եմ, որ գումար տա՞մ: Զինվորական մարդ եմ, եթե փող ունենայի, կգնայի ուրիշ տեղ բուժում կստանայի, ինչի՞ էի պետպատվերով էստեղ գալիս: Ինձ պետպատվերով կոմպլեքս բուժում է հասնում՝ սիստեմաներ, ֆիզկուլտուրա, մերսումներ, իրենք դրա համար ինձնից գումար էին պահանջում: Ասում եմ՝ նախարարությունից ձեզ փողը չե՞ն փոխանցելու, ասում են՝ կարող է՝ չէ: Ես շատ ջղայինացա, թղթերը վերցրեցի գնացի տնօրենի մոտ: Էդ ամենից հետո տնօրենն ինձ ասումա՝ քեզ ո՞վ է ասել, որ դա վճարովի ա: Զանգեց տեղակալին, որ խնդիրը լուծի, ասեց՝ գնա քո բուժումը ստացի», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը:
Ազատամարտիկը պատմեց, որ հոդային խնդիր ունի և տարիներ շարունակ բուժում է ստացել Կարմիր խաչի առողջարանում, սակայն վերջերս Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է բուժօգնության տրամադրումը: «Ես օգտվում էի Կարմիր խաչից, էդ նախարարը մեր իրավունքները սպառեց, հիմա տալիս են ուղեգիր «Գրիգոր Լուսավորիչ», Էրեբունի ու Հանրապետական հիվանդանոցների վրա: Այսինքն՝ մեզանից կտրեց առողջարանը, ինչի՞ համար.. էնտեղ բուժում էինք ստանում, հիմա ինչի՞ պիտի սենց իրավիճակներում հայտնվենք:
Նոր նախարարը, որ սենց քանդում ա սաղ, ո՞նց ա լինելու: Մենք հայրենիքի համար կյանքն ենք տվել, ստից ստուգման համար փող են պահանջում, ասում են՝ վճարովի: Ի՞նչ վճարովի... ես էդ 70 հազարի չափ արժեք չունե՞մ երկրի համար: Կռված տղա եմ, ամեն ինչի միջով անցել եմ, ուրեմն ես այսօր չկարողանա՞մ իր իրավունքները պաշտպանեմ: Պաշտպանեցի ու ստացա անվճար բուժում, բայց ամոթ ա սենց բաները: Սովոր են տոնից տոն Եռաբլուր գնալ մի ծաղիկ դնել գերեզմանին ու գնան», - վրդովված ասաց Աշոտ Հակոբյանը:
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01