Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը, որին ներկա է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը նիստի մեկնարկին իր հայրապետական բարեմաղթանքը հղեց: «Ուրախ ենք ներկա գտնվելու ԳԱԱ հիմնադրման 75-ամյակի տոնական այս միջոցառմանը: Այս պատմական հոբելյանի առիթով բերում ենք ամենքիդ մեր օրհնությունն ու շնորհավորանքը և մաղթում այս գիտության տաճարին արդյունավետ աշխատանքի նոր տասնամյակներ»,-նշեց նա:
Ամենայն Հայոց կաթողիկոսը նշանակալի համարեց ակադեմիայի դերը հիմնարար գիտությունների զարգացման գործում: «Մեր ազգի պարծանքը դարձած ականավոր գիտնականների անունները ոսկե տառերով են արձանագրվել մեր պատմության մեջ: Այսօր էլ ակադեմիայի տանիքի ներքո տքնում են բազմաթիվ երիտասարդ գիտնականներ, ովքեր մեր երկրի զարգացման կարևոր գրավականն են: Մեր ժողովրդի աշխատասիրությունը, գիտելիքի նկատմամբ սերը, հավատարմությունը նախնյաց կերտած արժեքներին այն հիմքերն են, որոնց վրա պետք է կառուցենք մեր հաջողություն պատմությունը, վաղվա օրը: Պետք է կարողանանք պայմաններ ստեղծել բացառիկ ընդունակություններով օժտված մարդկանց համար, ու կբազմապատկվի մեր ուժը, կարողություններն ու հաջողությունները»,- ասաց Վեհափառ Հայրապետը` հաջողություն մաղթելով գիտության մշակներին:
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի խոսքով` ԳԱԱ 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին մասնակցում են պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ակադեմիայի արտասահմանյան անդամներ: «75 տարիների ընթացքում հանրապետության բարձրագույն գիտական կենտրոնը դժվարին ուղի է անցել: Դեռևս խնդիր է մնում գիտական կադրերի երիտասարդացման հարցը: Երիտասարդ գիտնակաների համար գիտության ոլորտը պակաս գրավիչ է դարձել»,-ասաց Մարտիրոսյանը, ներկայացնելով ԳԱԱ ստեղծման պատմությունն ու 75 տարիների գործունեության կարևորագույն մանրամասները:
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները մեկնարկել են հոկտեմբերի 17-ին:
19:06
18:35
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
16:15
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
14:33
14:30
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02