«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանը հայտարարագրել է բնակարան, անհատական բնակելի 3 տուն, մեկ անավարտ շինություն, 2 հողամաս: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա հայտարարագրից, որը ներկայացրել է այս տարվա հուլիսին:
Նա հայտարարագրել է «MOSKVICH 400», «GAZ 12», «GAZ 67», «GAZ 13 CHAYKA», «GAZ 24», «TOYOTA RAV 4 2.0», «MOSKVICH 403», «ZAZ 965» մակնիշների թվով 8 ավտոմեքենա: Վերոնշյալ ժամանակահատվածում փոխնախարարի դրամական միջոցները կազմել են 200 000 ԱՄՆ դոլար, իսկ եկամուտների հանրագումարը կազմել է 62 384 000 ՀՀ դրամ:
Եկամուտները գոյացել են երկու տարբեր աշխատավարձերից՝ կազմելով 8 384 000 դրամ եւ 2270 ԱՄՆ դոլար: Եկամուտ է ստացել նաեւ շահաբաժնից: Թե որ ընկերությունից է շահաբաժինը, նշված չէ, բայց այն կազմել է 25 մլն ՀՀ դրամ: Գույքը օտարելուց ստացված եկամուտն էլ կազմել է 29 մլն ՀՀ դրամ:
Նախարարության կայքում հրապարակված կենսագրական տվյալներից տեղեկանում ենք, որ 2010– 2013թթ. Բագրատ Բադալյանը եղել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի Ճանապարհաշինական ծրագրերի իրականացման բաժնի պետը: 2013– 2014թթ. եղել է ՀՀ վերահսկիչ պալատի 5–րդ վարչության մասնագետ: 2014–2015թթ. կրկին պաշ տոն է զբաղեցրել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում՝ լինելով «Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազ մակերպություն» ՊՈԱԿ–ի գլխավոր ինժեները: Իսկ 2015–2018թթ. եղել է «Ճաննախագիծ Ինստիտուտ» ՍՊԸ–ի փոխտնօրենը»:
13:35
13:14
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03