«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նորանշանակ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանի եկամուտների հանրագումարը հունիսին ներկայացրած հայտարարագրի տվյալներով կազմել է 2 710 000 դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա հայտարարագրից: Տ. Խաչատրյանն այն ներկայացրել էր, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր վերոնշյալ նախարարության փոխնախարարի պաշտոնից: Փոխնախարարի պաշտոնից նա ազատվել էր իշխանափոխությունից 8 օր անց՝ մայիսի 16–ին, իսկ արդեն հոկտեմբերի 15–ին նախարար է նշանակվել:
Ըստ նշված հայտարարագրի՝ նորանշանակ նախարարն ունի առանձնատուն, ավտոտնակ, բնակարան, 2 հողամաս, այգետնակ:
Հայտարարագրել է նաեւ «MITSUBISHI OUTLANDER 2.9 L» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաեւ՝ 27 000 ԱՄՆ դոլարի պարտատոմսեր:
Փոխնախարարի պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նրա փոխառությունները կազմել են 18170 ԱՄՆ դոլար, 3975 ԱՄՆ դոլար, 13600 եվրո, 137500 ՀՀ դրամ, իսկ դրամական միջոցները` 22 000 ԱՄՆ դոլար:
Նշված ժամանակահատվածում աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 2 710 000 ՀՀ դրամ:
Տիգրան Խաչատրյանը 2016 թ. հոկտեմբերից եղել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ ը: Մինչ այդ՝ սկսած 1995–ից, նա ՀՀ ֆինանսների (հետագայում ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի) նախարարությունում մի շարք պաշտոններ է զբաղեցրել:
Իսկ 2006–2016թթ. եղել է «Վալլեքս» ընկերությունների խմբի ֆինանսական տնօրենը: 2008–2014թթ. եղել է Զարգացման հայկական գործակալության խորհրդի անդամ, 2016թ.՝ Համահայկական բանկի խորհրդի անդամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02