«Այսօր խաղողագործությունը, գինեգործությունը մեծ տեմպերով զարգանում են, դա շատ հետաքրքիր ոլորտ է։ Կառավարության անցած նիստում վարչապետը հստակ դիրքորոշում հայտնեց, որ մենք ունենք մեծ ներուժ: Հիմա մենք այդ ներուժը զարգացնում ենք»,- այս մասին նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը՝ նախօրեին «Ի-Վի-Էն գինու ակադեմիա» այցի ժամանակ։
Նախարարաի պաշտոնակատարի խոսքով՝ առաջին հերթին պետք է կարողանալ խաղողի համապատասխան սորտերով ապահովել ոլորտը, որոնք էլ կարող են դառնալ լավորակ արտադրանք՝ գինու, կոնյակի տեսքով, որը կկարողանանք ներկայացնել աշխարհին:
«Իմ առաջին աշխատանքային այցը ես կատարեցի կրթական հաստատություն, որովհետև մեր ապագան ու ներուժը մարդկային ռեսուրսներն են, և դա պետք է օգտագործենք: Մենք պետք է ունենանք որակյալ ապրանք, որը կկարողանանք աշխարհին ներկայացնել, իսկ այդտեղ կարևոր են, առաջին հերթին, մասնագետները: Ինչպես տեսանք, մենք ունենք այդ ներուժը, հիմա կարող ենք վստահաբար գնալ առաջ ու հիմնել նոր խաղողի այգիներ, որովհետև այսօր աճող տեմպերով զարգացող գինու ծավալների համար մենք վաղը պետք է անհրաժեշտ հումք ունենանք: Մենք այս տարի, անցյալ տարվա համեմատ, արդեն ունենք շուրջ 2 միլիոն լիտր ավելի արտահանում, ունենք մեծ ներուժ ներքին շուկայում, նկատելի է, որ տարեցտարի կրճատվում են ներմուծման ծավալները և փոխարինվում են տեղական գինիներով, և անընդհատ նոր շուկաներ ենք հայտնաբերում, որտեղ հետաքրքրված են հայկական գինիներով: Այսինքն՝ բրենդավորման ու մարքեթինգի շնորհիվ գտնում ենք նոր շուկաներ, մնում է ապահովել այդ շուկաների պահանջարկին համահունչ ապրանք»,- նշել է Գեղամ Գևորգյանը:
ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից փոխանցմամբ՝ նախարարի պաշտոնակատարի աշխատանքային հաջորդ կանգառը Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամն է եղել։
Գեղամ Գևորգյանը հանձնարարել է բոլոր ծրագրերի իրականացման ժամանակ սերտորեն համագործակցել պետական այլ կառույցների ու կազմակերպությունների հետ։
«Հիմա դուք խրախուսում եք գինու արտադրությունը, ունենք մասնագիտական լուրջ ներուժ, նախարարությունն էլ կփորձի անել առավելագույնը, որպեսզի ավելանան խաղողի այգիները և մեր այն խաղողի սորտերը, որոնք շուկայում մեծ պահանջարկ են վայելում. այստեղ բոլորը կշահեն՝ կունենանք թե՛ հողերի օգտագործում, թե՛ բարձրարժեք մշակաբույսեր։ Նախարարությունը ներդնում է ապահովագրության համակարգ, կօժանդակի մարքեթինգի հարցերում՝ հայկական գինին դարձնելով բրենդ, ինչպիսին է այսօր կոնյակը: Աշխարհը կճանաչի մեր գինին, ես տեսնում եմ այդ ներուժը, այդ հնարավորությունն ու այդ կամքը: Եվ հավատացած եմ, որ հենց այդպես էլ կլինի»,- ընդգծել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02