Հայաստանում փոփոխություններ իրականացնելու համար միայն անհատի գործողությունները որոշիչ դեր ունենալ չեն կարող, պետք է սկսենք համակարգային փոփոխություններ: Նման համոզմունք ունեն «Արժանապատիվ Հայաստան» կուսակցության հիմնադիրները, որի հիմնադիր համագումարը տեղի ունեցավ հոկտեմբերի 20-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիմնադիր համագումարի ժամանակ ներկայացվեց«Արժանապատիվ Հայաստան»-ի կանոնադրությունը, ծրագիրը, ծրագրային դրույթները:
«Մեր թիմը հավաքվեց և մենք որոշեցինք, որ պետք է մասնակցենք բոլոր քաղաքական գործընթացներին: Մեր երկրում փոփոխություններ իրականացնելու համար միայն անհատի գործողությունները որոշիչ դեր ունենալ չեն կարող. պետք է սկսենք համակարգային փոփոխություններ»,- նշեց «Արժանապատիվ Հայաստան» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Մարինա Խաչատրյանը:
Համագումարի ընթացքում որոշում կայացվեց հիմնել կոլեգիալ ղեկավարման կուսակցություն, որը չի ունենալու նախագահ: Որոշումները կայացվելու են կոլեգիալ սկզբունքով: Համակարգող կառույցը կունենա նախագահ, ով յուրաքանչյուր տարի ռոտացիոն սկզբունքով կվերընտրվի և միանձնյա որոշումներ կայացնելու իրավունք չի ունենա: Կուսակցությունը կունենա նաև վերահսկող կառույց, որը կվերահսկի կուսակցության ֆինանսական մուտքերն ու ելքերը, տարբեր անդամների կողմից ներկայացված ծրագրերը, կատարման որակն ու ժամկետները:
Կուսակցության ներսում ստեղծվելու են մասնագիտական կառույցներ: Երիտասարդական կառույց կհիմնվի, որտեղ հիմնականում ներգրավված կլինեն երիտասարդները:
«Արժանապատիվ Հայաստան» կուսակցությունը սոցիալ-ժողովրդավարական կուսակցություն է, որը որդեգրում և առաջնորդվում է ազգային միասնականության, Հայրենիքի տարածքային և ժողովրդագրական մեծացման, Հայաստանի Հանրապետությունը ողջ աշխարհում որպես առաջատար և զարգացած պետություն դարձնելու գաղափարներով։
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15