ԱԺ արտահերթ ընտրություններին Բարգավաճ Հայաստան կուսակցության համապետական ցուցակը արմատական փոփոխությունների է ենթարկվելու:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցում էր ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հիմնադրած Երդվյալ ազատամարտիկների միության համագումարին:
«Ես իմ Բարգավաճի ցանկը, մեծամասնությունը փոխելու եմ, լինելու են նորմալ… ամեն ինչ կտեսնեք», - հայտնեց ԲՀԿ նախագահը:
Հարցին, թե սա նշանակում է, որ փոփոխվածներն իրենց չեն արադարացրել, նա պատասխանեց՝ բոլորն էլ արդարացրել են, բոլորը նույն տեղում չեն մնալու անընդհատ, կյանքը զարգանում է, ոչ մի թիմակցի չենք անտեսելու, այլ համապատասխան այլ աշխատանքի են անցնելու:
Դիտարկմանն էլ, թե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ գործարարները չեն կարող լինել ապագա ԱԺ-ում, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց. «Ուրեմն ես խնդրում եմ, որ տեղյակ լինեք՝ պարոն Վարչապետն ասաց, որ մեր երկրում օլիգարխներ չկան, կան, ասենք թե, սեփականատերեր: Եվ ցանկացած մարդ, ով ցանկանում է, կարող է ժողովրդի վստահության քվեն վերցնել: Այսօր օլիգարխ չկա»:
Նաև ԲՀԿ ղեկավարը շեշտեց, որ «այսօր արդեն պարոն Փաշինյանի հետ» նորմալ համագործակցում են, որպեսզի ձեռք ձեռքի տված երկիրն այս վիճակից հանեն:
Նա հավելեց, որ կան խանգարողներ, բայց նման բան չի լինելու ու ամեն ինչ լավ է լինելու:
Հարցին, թե իր ներկայությունը համագումարին արդյոք պայմանավորված է նրանով, որ Ռուբեն Գևորգյանին սատարում է, արդյոք նա հրավիրվելու է ԲՀԿ ցուցակ, Գագիկ Ծառուկյանը բացասական պատասխան տվեց՝ ասելով. «Պարոն Գևորգյանը դեպուտատ չի լինելու, պարոն Գևորգյանն էսօր նվիրյալ է, ազատամարտիկ է, որը դրանով ապրում է»:
Գագիկ Ծառուկյանը նաև հայտնեց, որ ազատամարտիկներին պետք չի խառնել քաղաքականությանը, քանի որ նրանք, մեր հայրենիքի պաշտպանները լինելով, կլինեն Հայաստանում, Եվրոպայում, թե այլուր, գնում են առաջնագիծ:
«Ուրեմն, մեր սիրելի ազգի, հայրենիքի պաշտպանները, կապ չունի՝ երդվյալ ազատամարտիկներ են, ջոկատներ են, հրամանատարներ են, թե երկրապահ, նրանք մեր հայրենիքի պաշտպաններն են, որոնց մենք պետք է ուշադրություն դարձնենք, հետևողական լինենք, որ նրանք գնահատված լինեն: Եվ հայրենիքի պաշտպաններին ես միշտ էլ հավասարաչափ եմ նայում. ցանկացած հարցով, ցանկացած ծրագրով, երբ դիմել են, ես չեմ մերժել: Այսօր հրավիրել են մասնակցելու, ասենք թե մասնակցում եմ, որ երկու խոսք ասեմ», - ասաց Գագիկ Ծառուկյանը:
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02