Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինային:
Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և Երևանի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նկատել է, որ սա լավ առիթ է՝ քննարկելու երկու քաղաքների միջև հաստատված ծրագրերի ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները:
«Ես տեղյակ եմ, որ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև հաստատված համագործակցության շրջանակում այս տարիների ընթացքում իրականացվել են բազում ծրագրեր քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով: Առանձնակի կարևորում եմ նաև առողջապահական ոլորտում առարկայական համագործակցությունը՝ մասնավորապես պոլիկլինիկաների արդիականացման ուղղությամբ փորձի փոխանակման ծրագրերի իրականացման:
Համոզված եղեք, որ ես ևս պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ բարեկամական ու գործնական այդ կապերի առավել ամրապնդման ու զարգացման գործում»,- նշել է Հայկ Մարությանն ու փոխնահանգապետին խնդրել իր շնորհակալությունը փոխանցել Սանկտ Պետերբուրգի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովին՝ քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ իրեն հղած շնորհավորանքի ու բարեմաղթանքների համար:
Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինան նախ շնորհավորել է Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ և մաղթել նրան գործնական հաջողություններ՝ ստանձնած կարևոր առաքելության մեջ: Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետն ընդգծել է, որ երկու կողմերի հարաբերությունների ներուժն ակնհայտորեն զարգացման և ընդլայնման լայն հնարավորություններ ունի:
«Պարո՛ն քաղաքապետ, Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունը միշտ մեծ սիրով է մասնակցում Երևանի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Համոզված եմ, որ այս տարի ևս Սանկտ Պետերբուրգ կվերադառնանք մեզ հետ տանելով 2800-ամյա Երևանի ջերմությունը: Երևանն իսկապես վստահելի գործընկեր է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի համար, և ես վստահ եմ, որ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առկա հարաբերությունների առավել սերտացման ու գործնական ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ առաջիկա տարիներին ևս հետևողական քայլեր կձեռնարկվեն», – նշել է Աննա Միտյանինան:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև առևտրատնտեսական, ներդրումային բնագավառներում համագործակցության հնարավոր հեռանկարնե
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44