Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2800» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ամման քաղաքի կառավարիչ Օմար Էլ Լոուզիի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և նկատել, որ մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարությունը ևս մեկ հրաշալի հնարավորություն է Երևանի քույր և գործընկեր քաղաքների հետ հանդիպելու, ինչպես նաև վայելելու քաղաքի տոնական մթնոլորտը:
«Երկու քաղաքների միջև արդյունավետ համագործակցություն ծավալելու առումով այսօր իսկապես մեծ ներուժ կա, և պետք է ընդգծեմ, որ մենք պատրաստակամ ենք Ամմանի հետ բարեկամական և գործընկերային հարաբերություններն ընդլայնելու հարցում: Վստահ եմ, որ կան բազմաթիվ կոնկրետ ծրագրեր, որոնց շրջանակներում հնարավոր է իրականացնել արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն»,- նշել է Հայկ Մարությանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և շնորհավորելով Հայկ Մարությանին Ամմանի քաղաքապետի, քաղաքի բնակիչների և իր անունից Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ Օմար Էլ Լոուզին առանձնակի կարևորել է երկու մայրաքաղաքների միջև համագործակցության ընդլայնմանը միտված Երևանի քաղաքապետի պատրաստակամությունը և ընդգծել, որ սա ևս մեկ հրաշալի առիթ է՝ նախանշելու առաջիկա անելիքները:
«Պարոն քաղաքապետ, համոզված եմ, որ մենք կամրապնդենք ու կզարգացնենք փոխգործակցությունը: Մեզ համար իսկապես կարևոր է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործընկերային հարաբերություններ ծավալելն ու հաջողված փորձի փոխանակումը»,- նշել է Օմար Էլ Լոուզին:
Հանդիպման ավարտին քաղաքապետ Հայկ Մարությանն իր շնորհակալությունն է փոխանցել Ամմանի գործընկերոջը՝ շնորհավորանքների համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
19:06
18:35
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
16:15
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
14:33
14:30
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02