Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթով առաջարկվող փոփոխություններով ռեյտինգային ընտրակարգի վերացումը Հայաստանի քաղաքական դաշտի առողջացան ամենակարևոր գրավականներից է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում փաթեթի առաջին ընթերցմանն իր ելույթում:
«Ռեյտինգային համակարգի վերացումը Հայաստանի քաղաքական դաշտի առողջացման ամենակարևոր գրավականներից է: Ռեյտինգային համակարգը ոչնչացնում էր քաղաքական դիսկուրսի հնարավորությունը, քաղաքական ընտրության հնարավորությունը, քաղաքական ընտրությունն իջեցնում էր կենցաղային մակարդակի վրա: Մարդն ընտրում էր ոչ թե քաղաքական գաղափարախոսության, քաղաքական ծրագրի համար, այլ բարեկամական կապերի հիման վրա»,-ասաց Կոնջորյանը:
Նա նաև նկատեց, որ պատկերավոր է այն, որ քննարկվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններ ընտրակարգը, իսկ ՀՀԿ-ի բացարձակ մեծամասնությունը բացակա է ԱԺ դահլիճից: «Կարծում եմ՝ դրանով ֆիքսում են իրենց բացակայությունը քաղաքական դաշտից»,- նշեց Կոնջորյանը:
Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի դիտարկմանը, որ կոնսենսուս պետք է լինի, նա նշեց՝ կոնսենսուսը լինում է հակադիր կողմերի միջև, բայց քանի դեռ հակադիր կողմեր չկան, ինչպե՞ս կարող է կոնսենսուս լինել:
ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 16-ի նիստում հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքիբարեփոխումների փաթեթին: Այնուհետև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար ԱրարատՄիրզոյանը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանըփաթեթի վերաբերյալ քննարկումները շարունակել են ԱԺ խմբակցությունների հետ, լսել նրանցառաջարկները: ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերիմշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ին հավանություն էր տվել Ընտրական օրենսգրքում ևհարակից նախագծերի փաթեթում փոփոխությունների նախագծին: Դրանից հետո Վենետիկիհանձնաժողովը ևս հայտարարություն էր ընդունել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծերիվերաբերյալ: Դրանում, մասնավորապես նշվել էր, որ առաջարկվող փոփոխությունները լեգիտիմնպատակներ են հետապնդում և հիմնականում դրական են: Ընտրական օրենսգրքիառաջարկվող բարեփոխումներով ռեյտինգային ընտրակարգից անցում է կատարվումհամամասնական ընտրակարգի, խորհրդարանի անցողիկ շեմը նվազեցվում է մեկ տոկոսով, կրճատվում է ընտրական գրավը: Ընտրությունների արդյունքում խորհրդարան կանցնեն չորսքաղաքական ուժեր:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15