Այսօր ընկերոջս՝ ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի թաղման արարողությունն է և ուզում եմ խոսքս հղել «Սասնա ծռերի» տղաներին:
Տղանե′ր, հիմա կրկին չեմ ուզում խոսել ձեր արարքի, դրա հետևանքների, ճիշտ կամ սխալ լինելու մասին: Շատ եմ խոսել, շատ ենք խոսել, շատ ենք քննարկել…
Ձեր գործողությունների պատճառով զոհվել է ընկերս և պատանդների թվում ընկերներս են, որոնց հետ նույնպես երկար տարիներ աշխատել եմ: Բա′վ է, ողջախոհության ու սթափության ժամն է արդեն…Խնդրում եմ գիտակցել այս ամենը շարունակելու հետևանքները: Չեմ ցանկանա, որ կրկին երկուստեք զոհեր, կորուստներ ունենանք:
Քաղաքական հարցերը զենքով չեն լուծվում, կան քաղաքական պայքարի շատ ու շատ ճանապարհներ: Նաև հասկանում եմ, որ չլուծված, վրդովվեցնող, խորացած ու արդեն մտահոգող շատ խնդիրներ ունենք, որոնք այլևս շտապ, արագ, անհապաղ քննարկումներ ու լուծումներ են պարտադրում…Մեզ հիմա հանդուրժողականության, փոխադարձ վստահության և համախմբման մթնոլորտ է պետք ձևավորել: Դա արդեն կյանքի, ստեղծված իրավիճակի հրամայականն է…Դա արդեն բոլորիս՝ իշխանությունների, քաղաքական բոլոր ուժերի, հասարակության, ողջ հայության առաջնահերթ խնդիրն է:
Գիտեմ ծուռ եք, Սասնա ծռեր եք և Արցախյան ազատամարտին ապացուցել եք ձեր ծռությունը հայրենասիրությամբ…Իսկ այս դեպքից հետո, արդեն խնդրում եմ դատել սթափ, ողջախոհ և սառը, առանց զգացմունքայնության ու տաքարյունության, առանց սադրանքներին ենթարկվելու: Ստեղծվել է պատային, փակուղային վիճակ և խնդրում եմ վայր դնել զենքերն ու հանձնվել իրավապահներին…Դուք դա կարող եք, դա կլինի ստեղծված իրավիճակում միակ ճիշտ, խելացի, խոհեմ ու տղամարդկային քայլը…
Մի լսեք ձեր շնորհիվ քաղաքական ռեանիմացիայի ձգտող, քաղաքական դիվիդենտներ շահող ուժերին, դուք նրանց համար ընդամենը գործիք եք...
Հորդորում եմ հանձնվել և թող Աստված պահապան լինի բոլորիս…
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02