Փաստորեն նոր Ընտրական օրենսգիրք չենք ունենալու և ԱԺ ընտրություններին կգնանք հին օրենսգրքո՞վ «Առաջին լրատվական»-ի հարցին ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց․ «Ոչ, ես կարծում եմ՝ կառավարությունը ունի հնարավորություն արտահերթ ռեժիմով կրկին բերելու նախագիծը, ու շատ տրամաբանական կլինի, որ կառավարությունը, օրինակ, վաղը լիագումար նիստի ավարտից հետո՝ 18։30-ին, կամ առաջիկա օրերին նույն օրակարգով կրկին հրավիրի արտահերթ նիստ, որովհետև հին Ընտրական օրենսգրքով ուղղակի անթույլատրելի կլինի գնալ արտահերթ խորհրդարանական ընտրություններին»։
Նաիրա Զոհրաբյանը նաև հավելեց․ «Ես հասկանում եմ քաղաքական բոյկոտ, եթե դրա տակ կա ինչ-որ տրամաբանություն, քաղաքական մոտիվացիա կա, բայց իրենք ասում են, որ նոր Ընտրական օրենսգիրքը էականորեն բարելավված տարբերակ է, շատ ավելի լիբերալ խաղի կանոններ է սահմանում, բայց գնում են քաղաքական սաբոտաժի ճանապարհով»։
«Մի փորձեք մանր վրեժխնդրությամբ տապալել արտահերթ ընտրությունները»,- եզրափակեց պատգամավորը։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02