Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ ՄՆացականյանն ընդունեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին: ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները բարձր գնահատեցին ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի եւ ՀՀ համապատասխան պետական մարմինների միջեւ հաստատված սերտ եւ արդյունավետ համագործակցությունը, երկրում խոսքի եւ մամուլի ազատության ապահովման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող ջանքերը:Զրուցակիցներն ընդգծեցին, որ այս այցը լավ առիթ է առաջին ձեռքից ծանոթանալու Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխություններին եւ ուրվագծելու ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակի մանդատի շրջանակներում փոխգործակցության ներուժի առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Մանրամասն անդրադառնալով վերջին ներքաղաքական զարգացումներին՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի կառավարության հանձնառությունը շարունակելու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիմքում ընկած են հստակ հարցեր. կոռուպցիայի դեմ պայքար, օրենքի գերակայության եւ արդարադատության ամրապնդում, սոցիալական եւ տնտեսական ոլորտում հավասար պայմանների ապահովում: Այս ճանապարհին երկուստեք կարեւորվեց Հայաստանի եւ միջազգային կառույցների միջեւ համագործակցությունը:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02