Փաստ» թերթը գրում է. «Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազ Ազատ Գեւորգյանի եկամուտների հանրագումարը 2017թ. կազմել է 5 350 961 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017թ. տարեկան հայտարարագրից, որը ներկայացրել է այս տարվա մարտին:
Ըստ ներկայացված փաստաթղթի՝ Ա. Գեւորգյանը անշարժ եւ շարժական գույք չի հայտարարագրել:
Նրա դրամական միջոցները 2017թ. սկզբին կազմել են 23 մլն ՀՀ դրամ, 20 000 ԱՄՆ դոլար եւ 7000 եվրո: 2017թ. վերջում նշված դրամական միջոցների չափը նույնն է մնացել՝ ո՛չ նվազել է, ո՛չ ավելացել: Իսկ 5 350 961 ՀՀ դրամ եկամուտը գոյացել է աշխատավարձից:
Նշենք, որ ըստ ավելի վաղ ներկայացրած հայտարարագրի, Ազատ Գեւորգյանը պաշտոնը ստանձնելու ժամանակ ունեցել է նաեւ բնակարան: Պաշտոնը ստանձնել է 2017թ. հուլիսի 1–ին:
Ի տարբերություն տարեկան հայտարարագրում նշված դրամական միջոցների, պաշտոնը ստանձնելու հայտարարագրում դրամական միջոցներն ավելի քիչ են եղել: Պաշտոնը ստանձնելու ժամանակ դրամական միջոցները կազմել են 22 մլն ՀՀ դրամ, 18 000 ԱՄՆ դոլար եւ 7000 եվրո»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44