«Մեր երկիրը տարիներ շարունակ քանդել է կոռուպցիան»,- այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը կոռուպցիայի դեմ պայքարն է։
«Ես մշտապես հորդորել եմ եվրոպական կառույցներին՝ գումար չտալ նախորդ իշխանություններին՝ կոռուպցիայի դեմ պայքարելու համար, որովհետև դա նշանակում է՝ տալ գումար գողին, որ նա պայքարի ինքն իր դեմ։ Կոռուպցիայի դեմ պայքարելու համար մեզ պետք չեն դրսից գումարներ և դոնորներ, այստեղ մեկ որոշման խնդիր կա»,- ասաց Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ ստեղծված ոչ ստանդարտ քաղաքական վիճակի հանգուցալուծումն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է. «Դրանից հետո մենք արդեն հետհեղափոխական փուլից պետք է անցնենք կայունացման փուլին»։
Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքին, նա ասաց, որ կարող է հասկանալ ցանկացած քաղաքական մոտիվացիա, բայց երբ, նրա խոսքով՝ քաղաքական ուժը շարժվում է իռացիոնալ տրամաբանությամբ, որի տակ չկա որևէ տրամաբանություն, այլ կա մանր ներկուսակցական վրիժառություն, այդտեղ քաղաքական ցանկացած դիսկուրս ավարտվում է. «Ես հորդորում եմ սատարել այդ փոփոխություններին, որովհետև մենք ուզում ենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն ունենան բացարձակ լեգիտիմություն»։
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02