Իմ ունեցած տեղեկություններով՝ ՀՀԿ –ն իր նախկին գործընկերների հետ աշխատել է, որ նրանք չգան քվեարկության: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների չընդունմանը։
«Մեր հասցեին մեղադրանքներ են հնչեցնում, թե մենք ուզում ենք բոլորին ճնշել, ուզում ենք դիկտատուրա հաստատել, բայց մենք չենք ուզում, իրենք են դա անում», - շեշտեց նա։ Փաշինյանն ընդգծեց, որ գործող Ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալու խնդիր իրենք ևս չունեն։
«Այն հին համակարգը չի լինելու, այն մարդիկ, ովքեր իրենց ձայն էին բերում, չեն առաջադրվելու, որովհետև այդ մարդիկ հազիվ ազատագրվել են։ Անկեղծ ասեմ ձեզ, վարչապետ ընտրվելուց հետո մի քանի հոգու հրավիրել եմ և ասել եմ՝ հլա մի հատ բացատրեք՝ ձեր ինչի՞ն է պետք, որ դուք պատգամավորի թեկնածու առաջադրվեք, էդքան փող ծախսեք, էդքան նեգատիվ ձեզ վրա կենտրոնանա», - ասաց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ով այն պատգամավորը, որը առաջիկայում ձերբակալվելու է, արդյո՞ք ՀՀԿ-ից է, թե՞ ոչ, վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ անուն չի հնչեցնի, բայց հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից ամենախոշոր դեպքն այդ անձի հետ է կապվում:
Ինչ վերաբերում է ընտրությունների մասնակցության ձևաչափին, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիրն» ամենայն հավանականությամբ կմասնակցի «Իմ քայլը» դաշինքով, կոալիցիա այլ ուժերի հետ չի կազմվի, ցուցակը կգլխավորի ինքը: Փաշինյանը չբացառեց, որ իրենց ցուցակում կլինի նաև Շիրակ Թորոսյանը, ով ավելի վաղ հայտարարել էր իր այդ մտադրության մասին:
Ինչ վերաբերում է Գևորգ Կոստանյանին, ապա վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ ասաց, որ չի կարծում, թե ցուցակում կլինի: Հարցին, թե ով կարող է ապագա խորհրդարանում ընդդիմադիր լինել, և արդյո՞ք «Լույս» դաշինքը, ինչպես ասել էր ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը, կլինի իրենց գրպանային ընդդիմությունը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կարծում եմ՝ հարիր չէ պարոն Շարմազանովին այդպիսի բառապաշար օգտագործել»։
Tert.am-ը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչ կլինի, եթե Վանո Սիրադեղյանը վերադառնա, ինչի մասին այսօր ԱԺ ամբիոնից խոսել էր նաև պատգամավոր Արարատ Զուրաբյանը: Այս մասին Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Որպես մի մարդ, ով նախկինում եղել է ընդհատակում, ով եղել է բանտում, ես ասել եմ՝ ինձ համար բոլոր առումներով բանտի վիճակն ավելի կոմֆորտ է, քան ընդհատակի վիճակը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս ասաց, որ դա իրավական տիրույթում գտնվող հարց է: Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև Կառավարության առընթեր ԸՕ հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի հայտարարությանը, թե Ընտրական օրենսգրքի տապալման մեղավորը ոչ միայն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն են, այլ գործադիր իշխանությունը ևս: «Ես խոստանում եմ ուղղվել», - եզրափակեց Փաշինյանը։
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02