Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը վստահեցնում է, որ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին և կալանավորներին մոլախաղեր խաղալ հարկադրելու կամ չխաղալու համար տուրք վճարելու ավանդույթը ամենաբարձր մակարդակով վերացվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախարարի պաշտոնակատարն այդ մասին ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հարցին: «Այն ավանդույթը, որ կար քրեակատարողական հիմնարկներում՝ հարկադրել խաղալ կամ տուրք վճարել չխաղալու համար, ամենաբարձր մակարդակով վերացված է, սակայն եթե խցերում մոլախաղեր են խաղում, դա ամբողջությամբ հնարավոր չէ վերացնել: Արգելված իրերը, խաղաքարտեր, այն ամենը ինչ հնարավոր է առգրավել, քրեակատարողական հիմնարկներում առգրավվում է: Սակայն նկատվել է այսպիսի երևույթ՝ ամեն ինչ վերացնելու պարագայում ուղղակի կարող են խաղալ, խաղադրույք կատարել սպորտային խաղերի վրա: Անգամ բացահայտվել է դեպք, որ խաղադրույք են արել, թե նստած տեղից ճանճը որ ուղղությամբ կթռնի»,- ասաց նախարարը:
Արտակ Զեյնալյանն անդրադարձավ նաև քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության մասին պատգամավորի հարցին՝ շեշտելով, որ այդ խնդիրը ևս լուծվել է. «Քրեակատարողական հիմնարկներում այսօրվա դրությամբ 1920 մարդ է մնացել: Այսպիսի ցածր ցուցանիշ առանց համաներում իրականացնելու Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում չի եղել: Սա մեր իրականացրած քաղաքականության արդյունքն է, դատական համակարգում իրավակիրառական պրակտիկան փոխելու արդյունք է: Նաև այն չափով և այն ծավալով չի կիրառվում կալանքը, որքան նախկինում: Օգտագործվում են նաև այլընտրանքային խափանման միջոցներ, սա երկրում իրականացված բարեփոխումների դրսևորումն է»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55