Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պրոբլեմը, ըստ իս, այն է, որ նա շարունակում է աշխարհին նայել խմբագրի աչքով՝ խմբագրականներ է գրում, վերլուծություններ եւ լրագրողական հետաքննություններ անում ու դավադրություններ հայտնաբերում, հեգնում եւ հանդիմանում է քաղաքական գործիչներին, բռնում նրանց ստերը, կասկածներ հայտնում, վարկածներ առաջ քաշում, անանուն տեղեկություններ հրապարակում։
Այսինքն՝ այն, ինչ անում են լրագրողներն իրենց ամենօրյա աշխատանքում։ Բայց այդ վարքը երկրի վարչապետի կողմից, առնվազն, տարօրինակ է։ Երկրի թիվ մեկ դեմքը չպետք է վարկաբեկի ընտրված թեկնածուին, եթե նա ժողովրդի քվեին է արժանացել, եւ չպետք է մեղադրի մի ամբողջ մարզի բնակչությանը՝ ասելով․ «Հեղափոխությունը Սյունիք չի հասել, Սյունիքում հեղափոխություն տեղի չի ունենալու, քանի դեռ մարզում կան տնտեսական եւ քրեական ուժեր»։
Վարչապետը չպետք է կիրառի «կապանյան մոդել» տերմինը, ինչ է թե «ՔՊ» ներկայացուցիչը չի դարձել քաղաքապետ։
Վարչապետը չպետք է մեղադրի քաղաքական որեւէ ուժի՝ իշխանության ձգտելու, սեփական օրակարգն ունենալու, քաղաքական հակառակորդի դեմ քաղաքական քայլեր անելու համար։
Վարչապետը չի կարող մի ողջ համակարգ անվանել «մաֆիոզ կառույց», երբ 6 ամսվա մեջ այդ համակարգից ոչ մեկը չի պատժվել, նոր նշանակումներն էլ կատարվել են հին կադրային բանկից։
Վարչապետն իրավունք չունի նախաքննության ընթացքում գտնվող գործով հայտարարել՝ շուտով կհրապարակենք «Երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը», երբ իր նախորդ նմանօրինակ հայտարարության արդյունքում, պարզվեց, Մանվել Գրիգորյանի՝ ԵԿՄ նախագահի նկատմամբ ընդամենը զենք-զինամթերքի հոդվածն են կարողանում ապացուցել։ Ու էլի բազում հայտարարություններ, որոնք համատեղելի չեն վարչապետի պաշտոնի հետ»։
11:24
11:10
10:59
10:48
10:33
10:15
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02