ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում 2016 թվականի հուլիսի 20-ին ոստիկանությունից նյութեր են ստացվել՝ ոստիկանության տարբեր ծառայողներին պատճառված մարմնական վնասվածքների վերաբերյալ։
Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016 հուլիսի 19-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մ.Խորենացի փողոցին հարող Գլինկայի եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում (Սարի թաղ) մի խումբ անձինք բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ քարեր եւ այլ կոշտ առարկաներ նետելով նրանց ուղղությամբ։ Կիրառված բռնությունների հետեւանքով տարբեր մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել ոստիկանության 6 աշխատակից։
Նկատի ունենալով, որ նյութերն առերեւույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ, Երեւանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Կազմվել է քննչական-օպերատիվ խումբ։
Ոստիկանության 6 ծառայողներ ճանաչվել են որպես տուժող եւ հարցաքննվել։ Քրեական գործի նախաքննության ընթացքում ներբեռնվել եւ ուսումնասիրվել են դեպքի վերաբերյալ համացանցում առկա տեսագրությունները եւ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ոստիկանության աշխատակիցներին մարմնական վնասվածքներ պատճառած, տեսանյութերում պատկերված անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58