Հաշվի առնելով էլեկտրական շարժիչներով աշխատող տրանսպորտի ոլորտում աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումները եւ մեր հանրապետությունում առկա էներգետիկ հնարավորությունները՝ ժամանակն է, որ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկենք նաեւ մենք՝ ստեղծելով անհրաժեշտ ենթակառուցվածքներ եւ մեխանիզմներ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը՝ նշելով Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի օրինակը, ով վերջերս էլեկտրամոբիլների ներկրումը խթանելու նպատակով հայտարարել է կոնկրետ քայլերի մասին՝ խոստանալով այն ազատել հարկերից եւ մաքսազերծումից:
«Եվրոպական շատ երկրներում եւս պատրաստվում են առաջիկա տասնամյակում հրաժարվել ավանդական շարժիչներով աշխատող տրանսպորտային միջոցներից, որոնց համեմատ էլեկտրամոբիլների շահագործումը էկոլոգիապես ավելի մաքուր է եւ քիչ ծախսատար: Արցախում նախաձեռնությունը կյանքի կոչելու համար պատրաստվում եմ նախեւառաջ հանդես գալ սեփական օրինակով եւ ներկրել Արցախի առաջին էլեկտրամոբիլը, ինչպես նաեւ, որպես կուսակցության առաջնորդ, հարցը քննարկման առարկա դարձնել՝ ընդգրկելով այն մեր ծրագրային օրակարգում»,- գրել է Ա. Հարությունյանը:
Արցախի առաջատար քաղաքական ուժի ղեկավարն, ում վարչապետության տարիներին նախաձեռնվեց փոքր ՀԷԿ-երի կառուցումը, անդրադարձել է նաեւ ոլորտի ընթացիկ ծրագրերին՝ նշելով, որ օրեր առաջ Թրղե եւ Լեւ գետերի վրա, «Արցախհէկ» բաց բաժնետիրական ընկերության կողմից օտարերկրյա կապիտալի ներգրավմամբ, շահագործման են հանձնվել եւս երկու փոքր ՀԷԿ-եր, որոնք ավելի կամրապնդեն մեր հանրապետության էներգետիկ ինքնաբավությունը:
«Կարծում եմ, որ ընթացիկ եւ նախատեսվող էներգետիկ նոր նախագծերի շնորհիվ գալիք տարիներին էլեկտրաէներգիայի արտադրությունը կգերազանցի մեր նախնական ակնկալիքները՝ բարձրացնելով Արցախի ռազմավարական անկախությունն արտաքին հաղորդակցություններից: Վստահ եմ՝ կարիք չկա ներկայացնելու, թե ինչ ահռելի նշանակություն ունի էլեկտրաէներգիան մեր կենցաղում եւ սոցիալ-տնտեսական գործունեության մեջ, սակայն կան նաեւ ոչ ավանդական ուղղություններ, որտեղ էլեկտրաէներգիան կարող է մեծ կարեւորություն ունենալ»,- նշել է Ա. Հարությունյանը:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02