Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը վստահեցնում է, որ համակարգում համակարգային կաշառակերություն չկա: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրուցում Անանյանն անդրադառնալով օրերս ՊԵԿ երեք պաշտոնյաների կալանավորմանը՝ նշեց, որ ՊԵԿ համապատասխան ծառայությունները տեղում աշխատանք են տանում, որ աշխատակազմն իր բնական աշխատանքն իրականացնի և տեղի ունեցածը համակարգի համար լավ երևույթ չէր։
«Մենք անողոք պայքար ենք մղում կաշառակերության դեմ։ Այսօր էլ պնդում եմ, որ համակարգային կաշառակերություն չկա, բայց առանձին դեպքերի առումով պայքար ենք մղում։ Շնորհակալ ենք, որ մեզ այս հարցում օգնում են: Կաշառքի համար կալանավորված ՊԵԿ պաշտոնյաները մոտ 2 ամիս առաջ են նշանակվել, սակայն նոր մարդիկ չեն՝ ավելի վաղ եղել են համակարգի աշխատակիցներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա։ Դավիթ Անանյանի խոսքով՝ իր պաշտոնավարման ընթացքում կատարվել են ռոտացիոն վերանշանակումներ։ «Կոնկրետ Սևանի բաժնի պետը նախկինում եղել է Նոր Նորքի բաժնի պետի տեղակալ և նշանակվել է բաժնի պետ, այսինքն՝ պաշտոնյաները նոր չեն եղել, վաղուցվա աշխատողներ են: Իհարկե, մարդիկ կան, որ չեն գիտակցում՝ նոր իրողություն ասելն ինչ է ու դրան համապատասխան աշխատելն ինչ է նշանակում: Սակայն վստահ եմ, որ աշխատակազմի հիմնական հատվածը նոր իրողության համապատասխան է աշխատում»,- ասաց նա:
ՊԵԿ նախագահը, անդրադառնալով կադրային փոփոխություններին, հայտարարեց, թե իրենք նման իրողություններից հետևություններ անում են, իսկ այժմ կառուցվածքային փոփոխությունների փաթեթ են մշակում, որի շրջանակում վերահսկողությունը կուժեղացվի:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02