«Ընկերները» սերիալի աստղ Ջենիֆեր Էնիսթոնը խոստովանել է, որ իր կերպարի՝ Ռեյչելի սանրվածքը միշտ ոճաբան Քրիս Մաքմիլանն է արել,– հաղորդում է Fox News-ը։ Այս մասին նա պատմել է նորաձևության ոլորտում մրցանակաբաշխություններից մեկի ժամանակ։
«Գիտեք, երբ նրա մոտից դուրս ես գալիս, քեզ գեղեցիկ ես զգում, սեքսուալ, քեզ կենսունակ ես զգում։ Սակայն հետո տխրում ես, քանի որ աշխարհում ոչ ոք չի կարող անել այն, ինչ անում է Քրիսն այդ սանրվածքի հետ»,– պատմել է Էնիսթոնը։
Նա խոստովանել է, որ երբեք չի կարողացել այդքան լավ հարդարել մազերը, նա այդ սանրվածքը «Ռեյչելի սանրվածք» է անվանում։
Ինչպես նշել է Էնիսթոնը, ոճաբանի մոտից դուրս գալուց հետո նա մտածում էր. «Օ՜հ, հիասքանչ է»։ Իսկ երբ ստիպված էր լինում ինքը զբաղվել մազերի հարդարմամբ, սանրվածքը գլխի վրա «հատակ մաքրելու փայտ էր հիշեցնում» և նա չէր հասկանում, թե ինչպես է Մաքմիլանը կարողանում այդքան լավ հարդարել իր մազերը։