Ինչ անում ենք՝ անում ենք ակնհայտ. մենք գաղտնի, դավադիր գործընթացներ երբեք չենք արել և չենք անում։
ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին ասաց ԱԺ «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ելույթին, թե ակնհայտ է, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ ինչ-որ դավադիր են անում:
Ռուստամյանի խոսքով՝ ՀՅԴ-ի քաղաքական կրեդոն է՝ եթե ճիշտ ես, քո ճշմարտությունը պետք է համոզմունքով պնդել, եթե անգամ այդ պահին չի ընկալվում:
Նշենք, որ ՀՅԴ-ն թեև ԸՕ-ին կողմ էր քվեարկել, բայց արտահերթ նիստ հրավիրելու և ԸՕ-ը կրկին օրակարգ բերելու նախաձեռնությանը չէր միացել:
«ՀՀԿ-ի հետ համատեղ բաներ անելու խնդիր ընդհանրապես չունենք, ստորագրահավաքի մասին հստակ ասել ենք մինչև այս պրոցեսը սկսելը: Այդ ստորագրահավաքից առաջ խոսել եմ առաջին փոխվարչապետի հետ, որ եթե միանում ենք, մեր երեք առաջարկներից մեկը գոնե պետք է ընդունեք, հակառակ դեպքում՝ միանալն անընդունելի է»,- ասաց նա:
Ըստ ՀՅԴ պատգամավորի՝ նախաձեռնողները պետք է ընդհանրապես չդիմեին ՀՅԴ-ականներին ստորագրահավաքի համար: «Դա է տարօրինակ թվում, որ հրապարակայնացելով ուզում են ճնշում լինի, և նորից սկսեն՝ թե՝ տեսեք, տեսեք, ՀՅԴ–ն մերժում է, կրկին «կողմ ըլլալով դեմ է» և այլն»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե այդ դեպքում, եթե չեն ընդունել իրենց երեք առաջարկները, ինչո՞ւ են կողմ քվեարկում, Ռուստամյանը պատասխանեց. «Հեշտ է ուրիշներին մեղադրել, ՀՅԴ-ի համար հստակ է, մենք կողմ ենք քվեարկելու այս ԸՕ-ին, որովհետև հստակ արտահայտել ենք, որ եթե առաջընթաց կա, ուրեմն կողմ ենք, բայց անհասկանալի է այն, որ բաներ ենք համաձայնեցնում, բայց դրանք չեն ընդունվում:
Ստորագրահավաքին չմիանալով՝ ասում ենք, որ երեք կարևորագույն առաջարկություններ են եղել, կոնսենսուս կա, բայց դրանք չեն ընդունվել: Իսկ եթե միանայինք, կնշանակեր՝ համահեղինակ ենք. եթե համահեղինակ ենք, ուրեմն պետք էր որ մեր ասածները ընդունվեին»:
Հարցին, թե արդյոք ՀՅԴ-ն կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին և ինչ ձևաչափով, Ռուստամյանն ասաց, որ ՀՅԴ Գերագույն ժողովի նիստ է տեղի ունեցել, և հստակ հայտարարել են, որ, այո, մասնակցելու են այս ընտրություններին, քանի որ ունեն իրենց ասելիքը:
«Տեսնում ենք որոշակի վտանգներ ներկա փուլում և որպես ընդդիմություն մասնակցելու ենք»,- ասաց նա:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55