Հարգելով բոլոր ուժերի դիրքորոշումները, միևնույնն է, համակարծիք չեմ, որ սա հրապարակ նետված մի պատահական փաստաթուղթ է, որին կողմերը հնարավորություն չեն ունեցել ծանոթանալ։
Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ԸՕ-ի քննարկման ժամանակ նման հայտարարություն արեց ԸՕ-ի նախագծի համահեղինակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Նա, խոսելով ԸՕ փոփոխությունների մասին, նշեց, թե ինքն անձնապես դեմ չէ ռեյտինգային համակարգին, սակայն, կարծում է, որ հայաստանյան ընտրական փորձը ցույց տվեց, որ այն չի ծառայում իր նպատակին։
«Չի բացառվում, որ քաղաքացին քեզ համակրի ու ցանկանա քեզ տեսնել օրենսդիր մարմնում, սակայն չհամակրի այն ուժին, որի շրջանակում դու պատրաստվում ես մտնել խորհրդարան։ Ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, որ մեր երկրում ռեյտինգային ընտրակարգը վերածվում է ոչ թե քաղաքական ընտրապայքարի, քաղաքական կոմպոնենտով համեմված քարոզարշավի, այլ անձնական հարաբերությունների ճշտման ոլորտի, թաղային հեղինակությունների, նաև շարքային «խուժանի» պայքարի։ Փորձը ցույց տվեց, որ ՀՀ-ում դեռ չի հասունացել ռեյտինգային ընտրակարգը բարձր պահելու մշակույթը»,- ասաց նա։
Պետրոսյանը նկատեց, որ ԸՕ-ում փոփոխություններ են առաջարկվում նաև քաղաքական ուժերի կոալիցիաների ձևավորման սահամանփակումների և ժամկետների հետ կապված։ Նա նշեց, որ ԸՕ-ով նախատեսվում է, որ խորհրդարան պարտադիր մտնի 4 քաղաքական ուժ՝ նախկին 3-ի փոխարեն։
«Իջեցվել է նաև ԱԺ-ում հայտնվելու ձայների շեմը․ գործող օրենսգրքով սահմանվում էր 5 տոկոս կուսակցություններին, 7 տոկոս կուսակցությունների դաշինքներին, իսկ փոփոխությամբ առաջարկվում է 1 տոկոս իջեցնել՝ սահմանելով 4 տոկոս կուսակցությունների, 6 տոկոս դաշինքների համար։ Բոնուսային համակարգը վերանայվել է, մասնավորապես՝ չի կիրառվելու Գյումրիի, Երևանի, Վանաձորի ՏԻՄ ընտրությունների ժամանակ»,- ընդգծեց Գևորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ փոփոխություններ կան նաև ընտրություններին ԶՈւ մասնակցության հետ կապված։
Պատգամավորը շեշտեց, որ «Ծառուկյան» դաշինքը վերահաստատում է, որ իրենք կողմ են արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն, այն էլ՝ բարեփոխված ԸՕ-ի պայմաններում։
18:08
17:47
17:35
17:05
16:46
16:34
16:14
15:47
15:33
15:16
15:02
14:44
14:35
14:23
14:06
13:47
13:35
13:17
13:05
12:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13
09:01
09:56
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:23
09:14
09:02