Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում հայտնել է 200 հազար ԱՄՆ դոլար նախնական ֆինանսավորմամբ «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամ (ՄՍՀՀ) ստեղծելու մասին:
Տիգրան Ավինյանի գրասենյակի տարածած հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։
«Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի (ՄՍՀ) ներկայացուցիչ Քրիսթին Սիմոնի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանի համագործակցության և ջանքերի շնորհիվ հոկտեմբերի 10-ին ՀԱՀ-ն համաձայնագիր է ստորագրել ՄՍՀ-ի հետ՝ 200 հազար ԱՄՆ դոլար նախնական ֆինանսավորմամբ «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամ (ՄՍՀՀ) ստեղծելու մասին: ՄՍՀՀ-ն կօգտագործվի հայկական համալսարանների, տեղի, ինչպես նաև միջազգային փորձագետների կողմից ՀՀ կառավարության համար հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ հետազոտություններ իրականացնելու համար:
Այս առումով փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշել է. «Սա մեր՝ ԱՄՆ և Կանադա կատարած աշխատանքային այցի հերթական արդյունքներից մեկն է: «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամը կնպաստի կառավարություն-գիտական հանրույթ հաղորդակցմանը և փաստերի վերլուծության վրա հիմնված քաղաքականության մշակմանը: Մենք մեծապես կարևորում ենք Քրիսթին Սիմոնի և «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի դերը այս գործընթացում և շնորհակալություն հայտնում նրանց Հայաստանին և կառավարության բարեփոխումներին ցուցաբերած աջակցության համար:
Նաև շնորհակալ ենք Հայաստանի ամերիկյան համալսարանին՝ ի դեմս պարոն Տեր-Կյուրեղյանի, ում հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ հնարավոր դարձավ կյանքի կոչել այս նախաձեռնությունը»:
Հետազոտական թեմաների հետ կապված առաջնահերթությունները կսահմանվեն փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակի կողմից: Կառավարության, ՀԱՀ-ի և ՄՍՀ կողմից նշանակված փորձագետների հանձնաժողովը կուսումնասիրի հետազոտական թեմաները, առաջարկություններ կներկայացնի և դիմումներ կընդունի հայկական համալսարաններից ու փորձագետներից:
Բացի վերոնշյալից՝ ՄՍՀՀ-ն կրթաթոշակներ կշնորհի բակալավրիատում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորող ուսանողներին: Փորձագիտական հանձնաժողովը կհայտարարի թեմաները և կրթաթոշակի դիմումներ կընդունի հետաքրքրված ուսանողների կողմից: Ծրագրի այս բաղադրիչի նպատակն է հետազոտական կարողությունների զարգացումը համալսարանների ուսանողների մոտ:
Հետազոտական ծրագրերի և կրթաթոշակների դիմումները ներկայացնելու համար մանրամասն ցուցումները մոտ ապագայում կհրապարակվեն փորձագիտական հանձնաժողովի կողմից»:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55