Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Ժամանակն է» ֆիլմի պրեմիերան: Ռեժիսորն է Վահե Սայանը, պրոդյուսերը և սցենարի հեղինակը՝ Կամո Ունանյանը: Դերասանական կազմում ներգրավված են Անատի Սաքանյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Արսեն Լևոնյանը, Ադրիանա Գալստյանը, Մեծ Հայքի Նարեկը, Ժաննա Բուտուլյանը, Գևորգ Բարսամյանը, Մարիամ Մելիքյանը, դե իսկ գլխավոր հերոսին մարմնավորել է հենց Կամո Ունանյանը:
Ֆիլմի նկարահանումները սկսել են նախորդ տարվա սեպտեմբեր ամսից՝ Հունաստանում, այնուհետ` Ռուսաստանում և Հայաստանում: Ֆիլմը վերջնական տեսքի բերելու համար նկարահանումներ են եղել նաև Վրաստանում և Թուրքիայում: Աշխարհագրական զանազանությունը նկարահանման համար որոշվել է այսպես, քանի որ ֆիլմում դեպքերը զարգանում են 1993թ-ին համաշխարհային համբավ ունեցող հայկական խմբավորման՝ ԱՍԱԼԱ-ի և թուրք ազգայնականների միջև մղվող պայքարի արդյունքում: Ֆիլմի հերոսը դաժան պայմաններում կորցնում է իր ընտանիքի անդամներին, հրաշքով միայն ինքն է ողջ մնում: Տարիներ անց նա վրեժով լցված փորձում է գտնել և հաշվեհարդար տեսնել մարդասպաններից:
Թուրք Հասանին մարմնավորած Ալեքսանդր Խաչատրյանը նշեց, որ կարևորը հանդիսատեսի գնահատականն է:
՛՛ Վերցված է թեմա, որը պետքական է: Հուսով եմ` ֆիլմը դուր կգա հանդիսատեսին և մեր արած աշխատանքը զուր չի լինի՛՛,-ասաց Ալեքսանդր Խաչատրյանը:
Հասանի աղջկա կերպարում դերասանուհի Անատի Սաքանյանն է, ում համար այս դերը տարբերվում էր նրանով, գեղարվեստական ֆիլմում առաջին գլխավոր դերն է եղել:
Թուրք ընտանիքի վերջին կերպարը տղան է, որին մարմնավորել է Արսեն Լևոնյանը:
"Դերասանը պետք է կարողանա ցանկացած դեր խաղալ՝առյուծից մինչև թուրք: Ես հիանալի մարդկանց հետ եմ ծանոթացել նկարահանման ընթացքում և հպարտ եմ մեր աշխատանքով՛՛,- նշեց Արսեն Լևոնյանը:
«Rec-Time» կինոընկերության գործադիր տնօրեն և պրոդյուսեր Կամո Ունանյանի համար կաևոր է, որ հանդիսատեսը գլխավոր ասելիքն իմանա.
՛՛Մեր ֆիլմում հայը ուժեղ ու ոգով է, հայը հաղթող է թուրքին, հայի ոգին հարկավոր է ցույց տալ՛՛,- ասաց Կամո Ունանյանը:
Ֆիլմը հիմնականում երկլեզու է՝ հայերեն և ռուսերեն, երեկվանից ցուցադրվում է Երաևնի բոլոր կինոթատրոններում:
Արմինե Բրսոյան
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
18:52
18:37
18:22
18:09
16:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03