ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, նրանց կաշառք տալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալուն օժանդակելու փաստերով քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ ավագ մաքսային տեսուչ Վ. Օ.-ն ՊԵԿ մեկ այլ աշխատակցի` Ա. Մ.-ի միջնորդությամբ 2017 թվականի օգոստոսից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար պարբերաբար կաշառք է ստացել մեկ տասնյակից ավել քաղաքացիներից, ովքեր դրա դիմաց հնարավորություն են ստացել ՀՀ տարածք ապօրինի ներկրել միրգ-բանջարեղեն, կենցաղային և այլ ապրանքներ:
Ըստ մեղադրանքների` Վ. Օ.-ն, զբաղեցնելով ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի ավագ մաքսային տեսուչի պաշտոնը, նույն բաժանմունքի ճառագայթային հսկողության օպերատոր Ա. Մ.-ի միջոցով մտերիմ հարաբերություններ է հաստատել Վրաստանից տարբեր տեսակի ապրանքների ներկրմամբ զբաղվող Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչների հետ: Վերջիններս կաշառքի դիմաց առանց մաքսազերծման Վրաստանից տարբեր տեսակի ապրանքներ ՀՀ ներկրելու հարցի շուրջ Ա. Մ.-ի միջոցով պայմանավորվածություններ են ձեռք բերել պաշտոնատար անձ Վ. Օ.-ի հետ:
Վերը նշված քաղաքացիները Ա. Մ.-ի միջնորդությամբ ավագ մաքսային տեսուչ Վ. Օ.-ին տվել են տարբեր չափերի ՀՀ դրամ կաշառք, որի դիմաց, առանց օրենքով սահմանված կարգով մաքսազերծում կատարելու, Բագրատաշեն մաքսակետով պարբերաբար ապօրինի կերպով տարբեր ապրանքներ են ներմուծել ՀՀ տարածք:
Կաշառք ստանալու համար (18 դրվագ) Վ. Օ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ կաշառքի միջնորդության համար Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել 313-րդ հոդվածի 1-ին մասով (18 դրվագ):
Կաշառք տալու և կաշառք տալուն օժանդակելու համար ևս 17 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով և 38-312-րդ հոդվածի 1-ին մասով:
Վերը նշված անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
19:06
18:35
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
16:15
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
14:33
14:30
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02