Սարի Թաղում երևի ընտրություններ չեն եղել այս տարիներին։ Կամ էլ եղել են, բայց միշտ արդար են ընթացել՝ առանց ընտրակեղծիքների ու լցոնումների, առանց զոռբայության ու թաղի խուժանի միջամտության։ Հա, ՀՀԿ-ն այնտեղ երբեք չի հաղթել, ոչ էլ Սերժը, ոչ էլ Սահմանադրական փոփոխությունների «Այո»-ն․․․
Իսկ իրականում, Սարի Թաղում եղել են այն բոլոր ընտրությունները, որոնք եղել են։ Իրականում նույն ընտրակեղծիքներն ու լցոնումները, այդ թվում որոնցից այսօր այդքան հոգնած մարդիկ պատրաստ են սատար կանգնել ահաբեկիչների անգամ, եղել են նաև Սարի Թաղում։ Ու ինչպես մյուս տեղերում ու մյուս ընտրություններին, այդ ամենը հնարավոր է դարձել այդ թվում նաև թաղի խուժանի ջանքերի շնորհիվ։
Ի դեպ, նույն այն խուժանի, ով երեկվանից արդեն շատերի համար արդեն թաղի խուժան չի, ով դուխով տղա է, ով միլիցու տեղը ցույց տվեց։ Այդ տեսան որոշ մարդիկ, որոնց թիվը զարամանալիորեն շատ է։ Իսկ ես տեսա հետևյալը․ թաղի խուժանը, որ բոլոր նախորդ ընտրություններին իր թուլափայը ստանում էր ու անում էր իր սև գործը, եկել էր ու ամենավերջին հայհոյանքներն էր շաղ տալիս ոստիկանների հասցեին, իսկ ոստիկանները չէին պատասխանում։ Հետո թաղի խուժանը, սկսեց խփել ոստիկաններին ու քարեր նետել, իսկ ոստիկանները մենակ օդ կրակեցին։ Դուք էլ դա տեսաք ու հիացաք։ Կեցցե՛ Սարի Թաղի, հիմա այնտեղ էլ թաղի խուժան չի, այլ պայքարող երիտասարդներ են։
Ճիշտ են ասում, որ ամեն ժողովուրդ ունի այն իշխանությունները, որոնց արժանի է։ Սարսափելին այն է, որ մենք կարծես թե ապացուցում ենք, որ անգամ այս կարգի իշխանություններն են մեզ համար շատ։ Բթամտացման, պրիմիտիվիզմի ու դեգրադացիայի մասշտաբներն այն աստիճամ եմ հասել, որ մենք արդեն թաղի խուժանի սամասուդով ապրող ու ոստիկանի սպանությունը հերոսացնող սրիկայապետության ենք արժանի։
Վայ էն Հայաստանին, որ վաղն է գալու։
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02