Ռուսաստանի հետ գազի սակագնի վերաբերյալ պայմանագրի վերանայման անհրաժեշտություն կա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ գազ և էլեկտրաէներգիայի հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հանձնաժողովի հերթական նիստում:
Մելքումյանը տրամադրեց հանձնաժողովի դիտարկումների արդյունքում նախնական տեղեկությունը:
«Գազի համակարգում իմ պատկերացմամբ տխուր պատկեր է արձանագրվում։ Ցավոք, այն պայմանագիրը, որը կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև, և ԱԺ-ն վավերացվել է 2013-ին, ինձ լավատեսություն չի ներշնչում: Դրանում և հետագա համաձայնագրերում արձանագրված են մի քանի դրույթներ կան, որ մտահոգիչ են։ Առաջինը այսպես կոչված 9 տոկոսանոց ներքին եկամտաբերության նորմայի պահանջն է, որով մինչև այս տարվա վերջ պահանջ կա մոդելային պայմանագիր կնքել։ Գազպրոմ Արմենիայի ողջ ներդրումների ծավալը ներքն եկամտաբերության ինը տոկոսանոց նորմայի շրջանակում պետք է արձանագրվի: Իսկ սա հանգեցնելու է սակագնի փոփոխության խնդրի։ Սա նշանակում է, որ երբ հունվարի մեկից այլևս նոր պայմաններ են առաջ գալու»,-ասաց Մելքումյանն ու շեշտեց՝ Հայաստանը , մեր իշխանություններ պետք է բանակցելու բովանդակությունն այնպես ձևակերպեն, որը չտանի սակագնային քաղաքականության էլ ավելի լարման:
Մելքումյանը որպես երկրորդ անհանգստացնող հանգամանք նշեց տարբեր համաձայնագրերով ամրագրված այն դրույթը, որ «Գազպրոմ Արմենիայի» շահութաբերությունը պետք է պահպանվի։ Նրա համոզմամբ՝ առաջիկայում, երբ կսկսվեն ծանր բանակցություններ գազի սակագնի սահմանման համար, իմ նշած դրույթները պետք է վերանայվեն: Մելքումյանի կարծիքով՝ գազի գործող սակագնի ծանր բեռն ընկած է ազգաբնակչության վրա: Նա նշեց, որ Ռուսաստանի հետ գազի սակագնի վերաբերյալ պայմանագիրը խնդիրներ է առաջացրել, և ժամանակն է դրանք վերանայել։
Անդրադառնալով ՀԷՑ-ի գործունեությանը՝ Մելքումյանը նշեց, որ ընկերության շահութաբերությունը հարկերը ներառյալ 17 տոկոս է, հարկերը չներառված՝ 14 տոկոս, կորուստները՝ 11.02 տոկոս։ Ըստ տարիների՝ այդ կորուստների չափը նախատեսում է իջեցնել մինչև 6 տոկոսի։ «Մենք պետք է քննարկենք ներքին կշռված սակագների սահմանման խնդիրը, որն արտադրողից է գալիս։ Միաժամանակ, ինչքան մեծացնենք Իրանից եկող գազի ծավալները, այն այնքան ավելի բարերար ազդեցություն է ունենալու էլեկտրաէներգիայի սակագնի վրա»,- եզրափակեց Միքայել Մելքումյանը։
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01