«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից հետո ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Կապանի նորընտիր քաղաքապետ Գևորգ Փարսյանի ընտանիքին պատկանող բիզնեսներում։ Քաղաքապետի հայրը Սյունիքում հայտնի «Շինկանտորի» հայտնի բիզնեսմեն Ռազմիկն է։ Գևորգ Փարսյանը երեկ մեզ հետ զրույցում, սակայն, վստահեցրեց, որ ստուգումները պլանային են և որևէ կապ չունեն Փաշինյանի ելույթի հետ։ «Դրանք նախապես ծրագրված ստուգումներ էին, մենք հանկարծակիի չենք եկել, երեկ ավարտել են, հիմա պետք է Երևանում քննարկեն արդյունքները»,- ասաց նա։
Արդյունքները հնարավո՞ր է խոշոր «անակնկալ» մատուցեն Փարսյաններին։ «Դժվար թե»,- երկյուղած պատասխանեց Կապանի նորընտիր քաղաքապետը։
Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության օրը խորհրդարանում իր ելույթի ժամանակ Փաշինյանը խմբագրեց օրեր առաջ Կապանի ընտրություններին տված իր գնահատականը և հայտարարեց, որ այնտեղ հաղթել է հակահեղափոխությունը, մինչդեռ դրանից մի քանի օր առաջ նա ճիշտ հակառակ տեսակետն էր հայտնել, թե դա հեղափոխության հաղթանակն է, որովհետև ազատ ընտրություններ են կայացել, և իշխանության թեկնածուն ազնիվ պայքարում պարտվել է։ Իր գնահատականը խմբագրելուց հետո Փաշինյանը հայտարարեց, թե քրեաօլիգարխիկ ուժերը հանրությանն ուղղորդել են ընտրության ժամանակ, որի արդյունքում հաղթել է ոչ թե իրենց ներկայացրած թեկնածուն, այլ ուրիշ անձ:
Նորընտիր քաղաքապետը չի լսել վարչապետի խոսքը, թե հակահեղափոխությունն է Կապանում հաղթել։ «Ես կասեի հակառակը՝ մեզ մոտ հաղթել է հեղափոխությունը»,- պատասխանեց նա, ապա հստակեցրեց․ «Ես չեմ հասկանում՝ ինչ կատեգորիա է «հեղափոխություն-հակահեղափոխություն», մեզ մոտ ազատ, արդար ընտրություն է եղել»։ Այսինքն՝ տնտեսական-քրեական օլիգարխիան չի՞ գործել։ «Դե լավ, էլի, ես չեմ հասկանում՝ ինչի են նման բաներ հայտարարում»»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
13:35
13:14
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03