Վիգեն Սարգսյանի և իմ գնահատականներն ընդհանրապես չեն համընկնում: Կան ՀՀԿ կուսակցությունից կամ խմբակցությունից մարդիկ, որոնց հետ զանազան հարցերում իսկապես համաձայն ենք, բայց Վիգեն Սարգսյանի հետ որևէ կերպ չենք կարողանում համաձայնել. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառմանը:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանն ու դրա արդյունքներին, գրել էր. «Արտաքին քաղաքականության հիմնական պատասխանատուն Դուք եք: Այս ուղղությամբ Դուք հիմա հետևողականորեն ավերում եք այն, ինչ ստեղծվել է տասնամյակներով: Եթե իրավիճակը հրատապ չշտկեք, գործընթացն ինքնուրույն և հմուտ չառաջնորդեք, արհեստավարժների հնարավորությունները շարունակելու են սեղմվել, ինչպես վերջին վեց ամիսների ընթացքում: Իհարկե, լավ է, որ Դուք փորձում եք հասու լինել ժողովրդին, բայց չէ՞ որ Ձեր նախարարները, դեսպանները, խորհրդականները ևս ժողովուրդ են: Մեկ-մեկ էլ նրանց ընդունեք և լսեք»:
«Այս հարցում ևս Վիգեն Սարգսյանի կարծիքն ինձ համար ընդհանրապես հիմնավոր չի հնչում, առնվազն կարող եմ հակառակ պնդումն անել, այնպիսի լավ արտաքին քաղաքական իրավիճակում, ինչպիսին Հայաստանն է հիմա և այնպիսի հաջողված բազմավեկտոր քաղաքականություն, որ ՀՀ-ում հիմա է իրականցվում, երբևէ չի եղել»,-ասաց նա:
Վիգեն Սարգսյանի այն մտքին, թե նոր իշխանությունը հետևողականորեն ավերում է այն, ինչ ստեղծվել է տասնամյակներով, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Եթե տասնամյակներով կառուցածն այն է, ինչ հիմա կա և ստացել ենք ժառանգություն, այդ թվում՝ արտաքին քաղաքական ոլորտում, ապա կա´մ լավագույն ջանքերը չեն գործադրվել, կա´մ, եթե գործադրվել են, ապա անհրաժեշտ հմտությունները չեն եղել, որ արդարացնեն սպասելիքները, մի խոսքով, տխուր է պատկերը բոլոր ոլորտներում»:
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02