Հավասարակշռված մակրոտնտեսական քաղաքականությունը, ինֆլյացիայի ցածր մակարդակը և առևտրի համար բարենպաստ պայմանների առկայությունը կնպաստեն Հայաստանի տնտեսական զարգացմանը, իսկ ՀՆԱ իրական աճը 2018թ-ին կանխատեսվում է 5.3%-ի սահմաններում: Այս մասին ասված է Համաշխարհային բանկի կողմից հրապարակված «Հայաստանի մակրոտնտեսական զարգացումը» հոկտեմբերյան զեկույցում: Նշենք, որ նախորդ կանխատեսմամբ 2018թ-ին Հայաստանի տնտեսական աճը գնահատվում էր 4.1%:
Զեկույցի գնահատականների համաձայն՝ ընթացիկ տարում տնտեսական աճին նպաստող գլխավոր ոլորտները լինելու են ծառայությունների ոլորտը՝ 6.3% և արդյունաբերությունը՝ 5%, իսկ գյուղատնտեսության աճը կկազմի 2.5%:
«2018թ-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունը չի խաթարել Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների դրական միտումները: 2018թ-ի առաջին կիսամյակում տնտեսությունն աճել է 8.3%-ով: Իրական աշխատավարձի աճը, գործազրկության կրճատումը և դրամական փոխանցումների աճը խթանում են սպառման ծավալների մեծացմանը և աղքատության կրճատմանը», – ասված է ՀԲ զեկույցում:
Նշենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հոկտեմբեր ամսին հրապարակված նոր կանխատեսումների համաձայն ևս Հայաստանի տնտեսական աճի գնահատականները բարելավվել էին՝ 3.4%-ից բարձրանալով մինչև 6%:
Հայաստանի ԱՎԿ տվյալների համաձայն՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.5%, իսկ նախորդ տարի նույն ցուցանիշը կազմել էր 5%: Հայաստանի Կենտրոնական բանկը ևս բարելավել է սպասվող տնտեսական աճի կանխատեսումների միջակայքը՝ 4.6-6.5%-ի փոխարեն կանխատեսելով 5.6-6.9%:
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
19:40
19:25
18:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03