Կարծում եմ՝ մարդ սպանելու համար դատապարտված որևէ անձ չպետք է համաներման արժանանա։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով համաներման տարածմանը։ Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ պետք է կիրառվի պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը, պատժաչափերը փոխելը, ներման ինստիտուտը և այլն։
«Այս ինստիտուտները պետք է գործեն, որ անհատական մոտեցում լինի, որովհետև համաներման վատն այն է, որ անհատական մոտեցում չկա, այլ ընդհանրական է։ Կաշխատենք, որ գործերը նորից հատ-հատ նայվի, և ընդհանուր իրավաբանական բանավեճը, որ նախկինից գալիս է, ի վերջո, պարզվի»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին՝ արդյոք համաներումը կտարածվի Նորքի զինված գործի անդամների վրա, նշեց, թե այստեղ դեռևս գնահատականի հարց կա։ Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ մարդ սպանած որևէ մեկը ՀՀ-ում չպետք է համաներման ենթարկվի։
«Հայաստանի Հանրապետությունում բռնությունը որպես գործիք պետք է բացառվի։ Իմ դիրքորոշումը հստակ է, ինչպես եղել է երկու տարի առաջ այդպես էլ հիմա է՝ բռնության գործադրումը քաղաքականության մեջ արժանանալու է ամենակոշտ հակազդեցությանը»,–ասաց նա։
«Հասկանում եմ՝ անցումային շրջանում ենք, բայց քանի դեռ ես ՀՀ վարչապետ եմ, բռնության որևէ փորձը քաղաքական գործընթացների մեջ ամենակոշտ հակազդեցության է արժանանալու, իհարկե, օրինական հակազդեցության»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե այդ դեպքում ինչու է համաներումը տարածվելու «Սասան ծռեր» խմբավորման անդամների վրա, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե դա հարկավոր է հանրային համերաշխության համար։ Հարցին՝ 3 սպանված ոստիկանների ընտանիքներն ի՞նչ պետք է անեն, վարչապետի պաշտոնակատարը շեշտեց, որ սպանության կատարած որևէ անձ համաներման չի ենթարկվելու։
«Ինձ համար չի կարող լինել բանաձև, որ մարդ սպանած անձը 3 ամիս կամ մի տարի նստի ու դուրս գա։ Ինձ համար այսպիսի բանաձև պարզապես գոյություն չունի, սա սկզբունք է, որ աներկբա պետք է կիրառել»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։
16:22
12:04
10:03
18:34
16:32
15:58
15:38
15:13
13:24
13:09
12:48
12:32
12:13
10:10
17:39
16:26
16:04
15:48
15:33
14:46
12:32 21.06.25
15:58 21.06.25
13:24 21.06.25
16:22 22.06.25
15:13 21.06.25
13:09 21.06.25
16:32 21.06.25
10:03 22.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03