Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործության հետևանքով զոհված ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանի համար 19 տարի անց պարզ է՝ ինչու կատարվեց ողբերգությունը։
«Ինձ համար ամեն ինչ պարզ է, ես փաստեր չունեմ, բայց Կարեն Սերոբիչի վաստակը շատ ավելի մեծ է, լայն է, որը դեռ չի հասկացվել։ Նրա գործունեությունը միայն շինարարությունը չէ։ Ես չեմ կարող հիմա շատ բան ասել։ Դա պայմանավորված էր Մեղրի-Քաջարան ճանապարհի շինարարությամբ, Նյուվադա-Նախիջևան ճանապարհի շինարարության կասեցման հետ։ Մնացածը հասկացեք։ Դրանք շատ կարևոր աշխարհաքաղաքական հարցեր էին։ Եթե այդ բոլորից մեկը չկատարվեր, մյուսը կատարվեր, մենք հիմա անկլավային փոքր երկիր կլինեինք», -այսօր Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ռիմա Դեմիրճյանը։
Հարցին, թե այսինքն՝ Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցածի մեջ արտաքին ուժերը միջամտությու՞ն են ունեցել, տիկին Ռիման արձագանքեց. «Անպայման։ Ես փաստեր չունեմ, բայց համոզված եմ, որ և՛ այստեղ, և՛ այնտեղ ուժեր կային, որոնց Կարեն Սերոբիչը խանգարում էր»։
Նրա խոսքով, Հոկտեմբերի 27-ի գործով մեղադրյալներ Նաիրի Հունանյանը և մյուսները, ովքեր այժմ անազատության մեջ են, ընդամենը «կիլերներ են եղել»։
Ռիմա Դեմիրճյանը կարծում է, որ հնարավորություններ կան Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ քրեական գործը վերաբացելու համար։
«Ես համոզված եմ, որ գործը պետք է վերանայվի։ Անկախ նրանից, կհասնեն հաջողության, թե ոչ, պետք է ամեն ինչ արվի, որ հասարակությունը իմանա՝ ինչպես է եղել։ Հասարակությանը պետք է հանգստացնել։ 20 տարի մենք այսպես վիճակում ենք», -հավելեց տիկին Դեմիրճյանը։
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02