Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Մարատ Հ.-ի գործի դատական քննությունը:
32-ամյա Մարատ Հ.-ն աշխատել է «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ում՝ որպես տրոլեյբուսի վարորդ, վարել է թիվ 9 տրոլեյբուսը:
Նրան մեղադրանք էր առաջադրվել մահվան ելքով պատահարի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի օգոստոսի 27-ին, ժամը 15-ն անց 40-ի սահմաններում Մարատ Հ.-ն վարել է «ԼիԱԶ» մակնիշի թիվ 9 տրոլեյբուսը Երևանի Ագաթանգեղոսի փողոցով՝ Խանջյան փողոցի կողմից դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոց:
Ագաթանգեղոսի 7 հասցեի դիմաց Մարատ Հ.-ն, ըստ մեղադրանքի, թույլ է տվել ՃԵԿ համապատասխան պահանջներին հակասող գործողություններ՝ դռները փակ չի պահել՝ մինչև տրանսպորտային միջոցի լրիվ կանգ առնելը, ինչի տեխնիկական հնարավորությունն ունեցել է:
Դռները բաց լինելու պատճառով առջևի դռան աստիճանների մոտ կանգնած ուղևոր Ռիտա Փ.-ն վայր է ընկել տրոլեյբուսից, ընկել է ասֆալտին և ստացած վնասվածքներից մահացել է:
Մարատ Հ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:
Դատարանը հաշվի է առել արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանը, ինչպես նաև այն, որ Մարատ Հ.-ն բնութագրվել է դրական, նրա խնամքին է վատառողջ հայրը:
Դատարանը որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք չի ընդունել ամբաստանյալի խնամքին 10-ամյա տղայի առկայությունը, քանի որ ներկայացված փաստաթղթով՝ ծննդյան վկայականի պատճենով չի հաստատվել, որ Մարատ Հ.-ն ընդունել է երեխայի հայրությունը, որ նա հանդիսանում է երեխայի հայրը:
Դատարանն արձանագրել է, որ Մարատ Հ.-ն հանցավոր արարքը կատարել է հանցավոր ինքնավստահությամբ, գիտակցելով, որ իր թույլ տված խախտման արդյունքում կարող են վտանգավոր հետևանքներ առաջանալ, այսինքն՝ նա գիտակցել է իր արարքի վտանգավորությունը ու, չնայած դրան, թույլ է տվել նշված խախտումը:
Դատարանը հաշվի է առել, որ Մարատ Հ.-ն պատահարից հետո չի հեռացել պատահարի վայրից:
Միաժամանակ դատարանը հաշվի է առել, որ Մարատ Հ.-ն քայլեր չի ձեռնարկել տուժողի հարազատների հետ հաշտվելու ուղղությամբ և չի հատուցել տուժողի հուղարկավորության ծախսերը:
Մարատ Հ.-ի դեմ քաղհայցի պահանջ չի ներկայացվել:
Մարատ Հ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել է 2 տարի իրական ազատազրկման՝ 1 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
Պատժի սկիզբը կհաշվվի Մարատ Հ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, եթե այս դատական ակտն օրինական ուժի մեջ մտնի:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15