Դա անշուշտ ահաբեկչական ակտ է, և մասնակիցները պետք է անպայման պատժվեն. Tert.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան Էդիկ Մինասյանը՝ խոսելով «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից ՀՀ ոստիկանական շենքը գրավելու և ոստիկաններին պատանդ վերցնելու մասին:
«Պետք է անպայման խաղաղ ձևով հարցին լուծում տալ. պետք է շարունակել անպայման բանակցել, ընդ որում, բանակցությունը տարբեր կերպ կարող է լինել»,- ասաց նա:
Նա պատճառաբանեց, թե ինչու է «Սասնա ծռեր» խմբավորման գործողությունները համարում ահաբեկչություն։
«Եղել է մահվան դեպք, գնդապետ է մահացել, և կան վիրավորներ. տեռորիստական ակտ էր. պահանջներ կային: Բայց իմ կարծիքն այն է, որ պետք է նրանք պատասխան տան իրենց արարքների համար։ Հնարավոր է՝ մեղմացուցիչ հանգամանքներ կիրառվեն,- ասաց նա,-հարձակվում են ոստիկանության վրա, հատկապես ոստիկանական պարեկապահակային զորքի վրա... Բնական է, որ իրենք իրենց ծառայողական աշխատանքն են կատարել հարձակման ժամանակ: Վերջին հաշվով արյուն է թափվել, և դրա համար պետք է պատասխան տան»:
Ըստ Էդիկ Մինասյանի՝ բանակցություններից հետո, ստեղծված իրավիճակի խաղաղ ելքի դեպքում հանրությանը պետք է տեղյակ պահվի, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, ինչ խնդիրներ են լուծվել:
Պատմաբանի կարծիքով՝ Հայաստանում վերջին օրերում կատարվողն ազդում է նաև մեր միջազգային վարկանիշի վրա։
«Շատերը համեմատում են Թուրքիայում կատարվածի հետ՝ մոռանալով, որ տարբեր խնդիրներ կան: Պետք է այս իրավիճակից ելքեր գտնել, այլապես այն ավելի կսրվի: Պետք է անպայման հանդիպել, հանդիպումների արդյունքում համաձայնության գալ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ երեք օր է՝ «Սասնա ծռեր» խումբը զինված մտել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պատանդ պահել այնտեղ գտնվող ոստիկաններին: Բանակցությունների արդյունքում պատանդներից 5-ն ազատ են արձակվել: Պատանդ են մնացել 4 ոստիկան, այդ թվում՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47