Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Երևանի ավագանու նիստում քննարկվեց Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու հարցը։
Զեկուցող, Երևանի գործող փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը նշեց, որ առաջարկվում է հաստիքային միավորների քանակը սահմանել 1998՝ 436 մլն 709 հազար դրամ ամսական աշխատավարձային ֆոնդով։ Նախատեսված հաստիքային միավորներից 5-ը քաղաքական պաշտոններ են, 34-ը՝ վարչական, 27-ը՝ հայեցողական, 1629-ը՝ համայնքային ծառայողներ և 303-ը՝ տեխնիկական անձնակազմ։
Ներկայացված նախագծով առաջարկվում է նաև անփոփոխ թողնել հաստիքային միավորների գործող դրույքաչափերը։ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանը հետաքրքրվեց, թե օպտիմալացման աշխատանքներ հետագայում տեղի կունենան, թե ոչ և ի՞նչ ժամանակահատվածում։ Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ ինքն առաջիններից է, որ գնալու է օպտիմալացման ճանապարհով։
«Արդեն առաջին օրվանից այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, բայց 2 շաբաթը բավականին քիչ ժամանակ է, որ մենք կարողանայինք այդտեղ լուծումներ ունենալու։ Այս պահին մենք ուզում ենք հաստատել հաստիքացուցակն այնպես, ինչպես կա, շարժվել առաջ, հետագայում խորհրդակցելով ձեզ հետ, աշխատելով ավագանու ամբողջ կազմի հետ, մենք կգանք ամենաօպտիմալ որոշմանը։ Առանց այս հաստիքացուցակի ընդունման նշանակումներ չենք կարող անել, անգամ մամուլի քարտուղար չեմ կարող ընդունել»,- ասաց նա։
Քաղաքապետը նշեց, որ օպտիմալացման անվան տակ կադրային ջարդ չի լինելու։
Նախագիծն ընդունվեց 51 կողմ, 3 դեմ, 1 ձեռնպահ ձայներով։ Որոշմանը դեմ քվեարկեց «Լույս» խմբակցությունը։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02