Մենք սովոր ենք, որ Թբիլիսում էլ հանրակառք շուռ գա, մեղավորը ՀՅԴ-ն է: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ՀՅԴ-ական 2 պատգամավոր չմասնակցեց Ընտրական օրենսգրքի նախագծի քվեարկությանը, քանի որ 1 ձայնի պատճառով նախագիծը 2-րդ անգամ չընդունվեց:
Արմեն Ռուստամյանն ասաց, որ ձայների պակասը խոսում է այն մասին, որ ընտրություններին պետք է համախոհությամբ գնային: «Մարդիկ պետք է փորձեն իրենց սխալները շտկել, ոչ թե իրենց սխալները վերագրել ուրիշներին:
Իրականության մեջ, եթե երկու անգամ մի բան չի ստացվում, սա նշանակում է, որ այն պրոցեսը… Եթե տեղի ունենար համախոհությամբ գործընթաց, խնդիրներ չէին առաջանա: Իսկ, քանի որ դրված է դեկտեմբեր ամիսը, և ամեն ինչ հարմարեցվում է դրան, նման բաներ պետք է տեղի ունենան: Հիմնական պատճառը թողած՝ ուրիշ տեղ ենք ման գալիս, սաբոտա՞ժ, ի՞նչ սաբոտաժ, եթե մենք 7 հոգուց 5 հոգով կողմ ենք քվեարկել»,- նկատեց նա:
Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրենց խմբակցության երկու պատգամավոր բացակայել է, քանի որ անձնական պատճառներ է ունեցել: «Չեմ կարողացել իրենց հետ կապվել, իրենք կբացատրեն, թե ինչ խնդիրներ կան: Նրանցից մեկն ուղղակի քվեարկել էր նախորդ անգամ»,- ասաց նա:
Հիշեցնենք նաև, որ թեև ՀՅԴ հրաժարվել էր ստորագրել ԸՕ հարցով արտահերթ նիստ անցկացնելու ստորագրահավաքի ներքո, սակայն հայտարարել էր, որ խմբակցությունը կմասնակցի քվեարկությանը, և իրենց քվեներով կողմ կլինեն:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55