 
            Ես խիստ կասկածներ ունեմ, որ այն մարդիկ, ովքեր բացակայել են, և այն ուժը, որը իրենք ներկայացնում են, լինելու են գալիք ԱԺ-ում: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում երկրորդ անգամ Ընտրական օրենսգրքի նախագծի տապալմանը:
«Չեն լինելու ԱԺ-ում, որովհետև ՀՀ քաղաքացին, կարծում եմ, դիտում է այս ամենը և իր գնահատականը կտա: Սա  կառավարության ձախողումը չէ, սա ԱԺ-ի կոնկրետ մարդկանց գործելաոճի և  սխալի հետևանք է»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե իրենք պնդում էին, որ մեծամասնություն ունեն, այդ դեպքում ինչո՞ւ չկարողացան Ընտրական օրենսգրքի ընդունման համար պակասող մեկ ձայնն էլ ապահովել.
«Որովհետև ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ է: Դրա հարմար ենք ասում, որ պառլամենտն օր առաջ պետք է ցրվի, և նոր ընտրություններ տեղի ունենան, որոնք կարտացոլեն իրականությունը»:
Ալեն Սիմոնյանը կարծում է՝ անիմաստ է ևս մեկ անգամ ԸՕ  փոփոխությունների փաթեթը բերել օրակարգ, քանի որ ժամանակային առումով խնդիր կառաջանա:
Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ՀՅԴ-ն է մեղավոր, որ երկրորդ անգամ  ԸՕ  փոփոխությունները չանցան՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ես չեմ ուզում ասել, որ ՀՅԴ-ն է  մեղավոր կամ ՀՀԿ-ը, կան կոնկրետ անձինք, որոնք, այո, չնայած սաբոտաժ բառը դուրները չի գալիս, բայց սա այս օրենքի սաբոտաժ է, այսինքն՝ ամեն ինչ անել, որպեսզի այս ԸՕ-ն  չանցնի»,-նկատեց նա:
Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ հին օրենսգրքով ընտրությունների գնալն ընդհանրապես խնդիր չի համարում, ռեյտինգային համակարգն իրենց  համար խնդիր չէ, նույն ընտրատարածքում, եթե ասենք՝ ինքը և ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանն առաջադրվեն, ակնհայտ է՝ ում ձայն կտան:
Ալեն Սիմոնյանն ասաց, որ այլևս չի գործելու փող բաժանելու ինստիտուտը, գործարարների տեղը ԱԺ-ն չէ:
 
                                        18:44
 
                                        18:22
 
                                        18:01
 
                                        17:35
 
                                        17:17
 
                                        17:07
 
                                        16:55
 
                                        16:47
 
                                        16:29
 
                                        16:12
 
                                        15:45
 
                                        15:23
 
                                        15:06
 
                                        14:46
 
                                        14:22
 
                                        14:03
 
                                        13:46
 
                                        13:22
 
                                        13:03
 
                                        12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:33
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:34