ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը համարում է, որ ներկայումս դատավորներին ավելի անկախ են, քան նախկինում::
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա նշեց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով «հեռախոսային զանգերի արդարադատությանը»՝ հավելելով, որ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է տեղյակ լինի որևէ անձի գործադիր մարմնին զանգելու դեպքերի մասին:
«ԲԴԽ-ն պետք է տեղյակ լինի նման զանգերի մասին, որպեսզի համապատասխան որոշումներ կայացնի: Ե՛վ զանգողը, և՛ զանգ ստացողը պարտավոր են ԲԴԽ-ին տեղյակ պահել դրա մասին: Այսօրվա մեր իրականությունում դատավորներն ավելի անկախ են, քան նախկինում՝ բոլորմեխանիզմներով: Մենք փորձում ենք ինչ-որ բան պարզել՝ ելնելով այդ խոսակցություններից: Բնականաբար, տվյալ դեպքում բոլորը հրաժարվում են՝ ասելով, որ իրենք չեն զանգել և այլն։Բայց, եթե խոսակցություններ կան, իսկ մի լավ խոսք կա՝ «առանց կրակ ծուխ չի լինում», հնարավոր է, որ ինչ-որ մակարդակով զանգեր լինում են։ Իհարկե, դա դատապարտելի, հակաօրինական երևույթ է, հակասում է ոչ միայն Դատական օրենսգրքի պահանջին, այլև մեր՝ապրիլի 12-ի որոշման պահանջին», - ասաց նա։
Գագիկ Հարությունյանն ընդգծեց, որ իրենք լիազորություններ չունեն ծառայողական քննություն իրականացնելու, որպեսզի հասկանան, թե ով է եղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին զանգող դատավորը:
ԲԴԽ նախագահի խոսքով՝ այս պահին նման երևույթները նվազել են, քանի որ արդեն իսկ նաև այդ մասին խոսակցություններն էլ են նվազել։
«Վերջին խոսակցությունը կապված էր ՀՀ 2-րդ նախագահի և Յուրի Խաչատուրովի խափանմանմիջոցների հետ, ինչն արդեն ուսումնասիրել ենք։ Այդ դեպքում դատավորը հայտնի էր, և մենքհետաքրքրվեցինք։ Դատավորը բանավոր, հետո, մեր պահանջով, նաև գրավոր, ներկայացրեց, որ ինքը որևէ կոմունիկացիա չի ունեցել, որևէ մեկին չի զանգել։ Մենք ավարտեցինք այն ժամանակ, երբ ՀՔԾ-ն գործ բացեց և սկսեց քննել»,- ընդգծեց Գագիկ Հարությունյանը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ԱԺ հերթականնիստում, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն էր, նշել էր, որ երբևէդատավորներին չի ուղղորդի որևէ հարցով որոշում կայացնելու համար: Նա նաև նշել էր, որ իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից բախվել է այդ խնդրին և այժմ էլ բացառում է իրկողմից ցանկացած միջամտություն, զանգ դատավորներին:
12:00
11:48
11:35
11:23
11:18
11:03
10:45
10:32
10:17
10:03
09:55
09:44
09:33
09:17
09:02
20:45
20:19
19:37
17:51
17:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57