«Փաստ» թերթը գրում է. «Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Նշենք, որ նա այս պաշտոնին է նշանակվել այս տարվա սեպտեմբերին:
Ըստ ներկայացված փաստաթղթի՝ Ա. Բայբուրդյանը հայտարարագրել է այգետնակ, բնակարան: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 7800 ԱՄՆ դոլար:
Եկամուտը գոյացել է երկու տարբեր աշխատավարձերից: Առաջինի դեպքում 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնը ստանձնելու օրը ստացած եկամուտը կազմել է 10 590 ԱՄՆ դոլար: Երկրորդ աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 64 167 ԱՄՆ դոլար:
Նշենք, որ Ա.Բայբուրդյանը ԱԳՆ համակարգում է 1992 թվականից: 1995–97 թթ. նա Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսն է եղել: Ավելի վաղ աշխատել է որպես ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ, 1997–2000 թթ. եղել է ԱԳՆ փոխնախարար: 2000– 2004 թթ. նշանակվել է Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Համատեղության կարգով նշանակվել է նաև Ինդոնեզիայում, Շրի Լանկայում և Նեպալում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
2004–2008 թթ. կրկին զբաղեցրել է Հայաստանի ԱԳ փոխնախարարի պաշտոնը: 2008 թ. փետրվարին ՀՀ նախագահի հրամանագրով նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ «դեսպանների ուղերձը» ստորագրելու համար։ Այդ ուղերձով, մասնավորապես, կարևորվել էր երկրում կայունության պահպանման և հասարակական համաձայնության անհրաժեշտությունը ու նշվել. «Մեր հայրենակիցներին, հատկապես երկրում հասարակական կարգի ու անդորրի ապահովման համար պատասխանատու բոլոր կառույցների ներկայացուցիչներին, կոչ ենք անում զերծ մնալ ուժի միջոցով խնդիրներ լուծելու գայթակղությունից»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
13:35
13:14
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03