Եվրասիական շարժման ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի կարծիքով, եթե Հայաստանում իշխանափոխություն չլիներ, շրջանների վերադարձի հարցն արդեն լուծված կլիներ։ Այս մասին հաղորդում է «Արթինյուզ-Կովկաս»-ը:
«Կառուցողական երկխոսությանը վերադառնալու համար պետք է կարգավորման գործընթացում մասնակցեն բոլոր այն երկրները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են հակամարտության հետ։ Խոսքը վերաբերում է Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային»,- ասել է Դուգինը։
Նա նշել է, որ Հայաստանում ներկայումս քաղաքական անկայունություն է տիրում, և եթե չլիներ իշխանափոխությունը, ապա արդեն կարևոր արդյունքներ ձեռք բերված կլինեին։ Փաստացի, նախորդ փուլում կողմերը համաձայնեցրել են հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհային քարտեզը։
«Այո, Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, սակայն դա չի նշանակում, որ Երևանը կարող է մանիպուլացիայի ենթարկել Մոսկվային։ Ռուսաստանի հետ գործընկերությունը չի կարելի օգտագործել Ադրբեջանի դեմ։ Ռուսաստանը չի կարող Հայաստանի ձեռքում գործիք լինել Բաքվի հետ առճակատման հարցում։ Այժմ Ռուսաստանը ռազմավարական գործընկերային հարաբերություններ է զարգացնում Ադրբեջանի հետ։ Հայ-ռուսական հարաբերությունները երբեք հակա-ադրբեջանական չեն եղել։ Մոսկվան միշտ էլ ընդունել է Լեռնային Ղարաբաղի պատկանելիությունը Ադրբեջանին։ Մենք Հայաստանի հետ դաշնակիցներ ենք, սակայն այդ դաշնակցությունը ուղղված չէ Ադրբեջանի դեմ, և Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերություններն էլ ոչ մի կերպ կախված չեն Հայաստանի հետ հարաբերություններից»,- ասել է նա։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02