ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային: Ողջունելով հյուրին` նախարարը շնորհակալություն է հայտնել Ջիմ Կոստային հայանպաստ գործունեության համար: Այնուհետև համառոտ ներկայացրել էՀայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը, ոլորտի գերակա ուղղություններն ու ընթացիկ ծրագրերը: Այս համատեքստում նախարարը ընդգծել է հատկապես ԱՄՆ գյուղդեպարտամենտի (USDA), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և ամերիկյան այլ կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը:«Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցության հիմքերը դրվել ենՀայաստանի անկախացումից ի վեր, այս ընթացքում մեծ աջակցություն է ցուցաբերվել մեր երկրի տնտեսության, այդ թվում նաև` գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը: ԱՄՆ կառույցները մեծ օժանդակություն են տրամադրել հատկապես գյուղատնտեսության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման, վերամշակող ճյուղի զարգացման և այլ ուղղություններով», - նշել է նախարար Սերգո Կարապետյանը: Միաժամանակ նախարարը տեղեկացրել է, որ ամերիկյան կազմակերպությունների կողմից իրականացվող մի շարք ծրագրեր այսօր ևս ընթացքի մեջ են:Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ոլորտի առաջնային խնդիրներին, որոնց թվում նախարարը հատկապես կարևորել է կենդանիների համարակալման ու հաշվառման իրականացման, հակակարկտային պաշտպանիչ ցանցերի, ոռոգման նորագույն համակարգերի, նորաստեղծ գյուղատնտեսական կոոպերատիվներին նորագույն գյուղտեխնիկայով ապահովման անհրաժեշտությունը:Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ջիմ Կոստան նշել է, որ իր այցի նպատակներից մեկը գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հնարավորություների քննարկումն է: Հետագա աջակցությունն առավել առարկայական դարձնելու նպատակով պարոն Կոստան առաջարկել է մինչև այցի ավարտը պատրաստել և ներկայացնել համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ առաջարկությունների ցանկ:Հանդիպման ավարտին նախարար Սերգո Կարապետյանը Ջիմ Կոստային խնդրել է փոխանցել ԱՄՆ գյուղդեպարտամենտի քարտուղարի տեղակալին` Հայաստան այցելելու հրավերը:
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
13:09
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03