Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Դավթաշեն վարչական շրջան և աշխատակազմին ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Միքայել Թումասյանին: Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ խոսելով առաջիկա անելիքների մասին՝ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ թիմը պարտավոր է գործել այնպես, որպեսզի բնակիչները ոչ միայն չդժգոհեն, այլև իրենց գոհունակությունը հայտնեն կատարված աշխատանքի համար: Անդրադառնալով ապօրինի շինարարությանը` քաղաքապետ Հայկ Մարությանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ այդ ոլորտում ցանկալի արդյունքի հասնելու համար մեծ աշխատանք պետք է տարվի: «Այսուհետ մենք ընդհանրապես թույլ չենք տալու որևէ ապօրինի շինարարություն: Սա չի նշանակում, որ քաղաքը չի զարգանալու, սա չի նշանակում, որ քաղաքն առաջ չի գնալու: Ծավալվելու է նոր շինարարություն, բայց այն անխտիր պետք է համապատասխանի կոնկրետ նորմերին և լինի օրինական»,- նշել է Հայկ Մարությանը: Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին և աշխատակիցներին՝ վարչական շրջանում կատարած աշխատանքի համար, և համոզմունք հայտնել, որ աշխատակազմի աջակցությամբ առաջիկա տարիներին ևս հետզհետե լուծումներ կտրվեն բնակիչների կողմից վեր հանված խնդիրներին: «Մենք բոլորս ծառայում ենք այն նպատակներին, որոնք դրված են մեր առջև ծառացած խնդիրները լուծելու համար: Կանցնի հինգ տարի, կգա ուրիշ թիմ, մենք նույնպես ղեկավարումը կհանձնենք իրենց, իսկ սա նշանակում է, որ ամեն մեկս մեր ընկած ժամանակահատվածում պետք է առավելագույնը անենք, որպեսզի քաղաքը զարգանա, որպեսզի քաղաքը գնա առաջ, սա է մեր նպատակը»,- նշել է Հայկ Մարությանն ու շնորհավորելով Միքայել Թումասյանին՝ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ, մաղթել է հաջողություններ աշխատանքում:
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01