«Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հասարակական պահանջն օրվա հրամայական է։ Հայաստանն այս պահին ստացել է փոփոխություններ իրականացնելու նոր հնարավորություն, բայց այդ փոփոխությունները կլինեն կիսատ-պռատ, եթե ընտրություններին գնանք հին օրենսգրքով»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը։
«Այն հին իշխանություններին հարմարեցված, նրանց հագով կարված օրենսգիրք է, և այս օրենսգրքով գնալ նոր ընտրությունների, կարծում եմ՝ այդքան էլ ճիշտ չէ, որովհետև, երբ նոր տրամաբանությամբ ենք գնում ընտրությունների, այդ նոր տրամաբանությունը պետք է արտացոլված լինի նաև ընտրությունների խաղի կանոններում։ Իսկ ընտրություններում խաղի կանոնները սահմանում է Ընտրական օրենսգիրքը»,- ասաց նա։
Անժելա Խաչատրյանը նկատեց՝ այն փոփոխությունները, որի շուրջ աշխատել էին թե կառավարության հանձնաժողովը, թե հասարական-քաղաքական ուժերը, բավականին հաջողված էին։
Նրա համոզմամբ, հին ԸՕ-ն թաղային հեղինակությունների, վարչական, ֆինանսական և այլ լծակներ ունեցող անձանց համար ստեղծված օրենսգիրք է։
«Չգիտեմ, թե այս դեպքում իշխանությունները ժողովրդին ինչու կոչ չարեցին դուրս գալ փողոց։ Մեր գնահատականը հստակ է. այս ընտրությունները կարևորագույն ընտրություններ են Հայաստանի համար, և այս ընտրություններով պետք է իշխանության բաժանում տեղի ունենա։ Անընդհատ շեշտվում է, որ երկրում իրավիճակ է փոխվել, այդ իրավիճակը պետք է փոխվի նաև Ազգային ժողովում։
Ռեյտինգային թեկնածուները միշտ, այս անգամ ևս, նպատակ են ունենալու աշխատել իրենց տարածքներում, և ձայներ բերելով իրենց՝ միաժամանակ ձայներ բերեն իրենց քաղաքական ուժին։ Ռեյտինգային ընտրակարգով որակյալ խորհրդարան չես կարող ունենալ, չես կարող ունենալ այն բազմակարծությունն ու բազմաշերտ ներկայացվածությունը, որը պետք է խորհրդարանական երկրին»,- ամփոփեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահը։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02