Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյի խոսքով` Հայաստանում տնտեսական աճը գերազանցել է սպասումները, ինչը պայմանավորված է տնտեսության զարգացման կանխատեսվածից բարձր ցուցանիշներով, ինչպես նաև վարկավորման ավելի կուռ աճով, դրամական փոխանցումներով: Լրագրողների հետ հանդիպմանը Բոսութղոն հորդորեց հետևել առաջիկա զարգացումներին: «Ուղերձները դրական են ներդրողների համար ` ինչպես բիզնեսի բացման, այնպես էլ շուկաների բացման առումով, ինչու չէ՝ նաև համահավասար խաղի պայմանների ստեղծման և մրցակցության բարձրացման տեսանկյունից: Մենք կարծես անցումային փուլում ենք և պիտի սպասենք, որպեսզի հետո հետհայացք գցենք և տեսնենք, թե այս ամենն ինչպես է զարգանում»,- ասաց նա:
Բոսութղոյի խոսքով` ներդրումներն ավելացնելու համար մի շարք քայլեր են պահանջվում: «Մասնավորապես, կանխատեսելիություն, կիրարկում և հստակություն են սիրում ներդրողները, և սրանք այն ոլորտներն են, որտեղ շուտով բարելավումներ կտեսնենք»,- նշեց նա` կարևորելով «Օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին» օրենքի նախագիծը, որը շուտով վերջնական տեսքի կբերվի և կընդունվի:
«Շատ կարևոր է գրավիչ արժեք առաջադրել ներդրողների համար: Հայատանի գրավչությունն այն է, որ, փոքր երկիր լինելով, այն համարվում է համաշխարհային ազգ, և շատ մարդիկ դեռ հետ կնայեն Հայաստանին, որպեսզի տեսնեն, թե իրենց երկրում ինչպիսի ներդրումներ կարող են կատարել»,- նկատեց բանախոսը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն էլ հավելեց, որ պետք է ուշադրության կենտրոնում և համատեղ ջանքերի առանցքում լինի նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությունը բարելավելու հարցը: «Մենք շատ մեծ հաջողությամբ գրանցում ենք կազմակերպության իրավունքը բիզնեսով զբաղվելու քայլում, բայց, մյուս կողմից, կազմակերպություն գրանցելուց հետո մենք չենք կարողանում գնալ առաջ: Կառավարության առաջիկա անելիքը պետք է լինի շտկել բոլոր թերի կարգավորումները ամենատարբեր ուղղություններում»,- ասաց նա:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32