Արաբական Միացյալ Էմիրություններում չվերթի սովորական գրանցման փոխարեն կօգտագործվի մարդու դեմքը և աչքի ցանցաթաղանթը ճանաչող համակարգ: Նորույթը պատրաստվում է գործարկել Դուբայի Emirates ավիաընկերությունը։
Դուբայի միջազգային օդանավակայանում կտեղադրվի կենսաչափական համակարգ, որը ուղևորներին հնարավորություն կտա չվերթի սովորական գրանցումն իրականացնել օդանավակայանում «զբոսնելով», հաղորդում է Arabian Business-ը:
Նման սարքավորումներ արդեն տեղադրվել են համար 3 տերմինալում՝ գրանցման կետերում և մի քանի ելքերի մոտ։