 
            Այսօր կառավարության նիստի օրակարգում էր Հայաստանի Հանրապետությունում՝ Երևան քաղաքի տարածքում 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ փոփոխված ու վերաշարադրված շրջանակային համաձայնագրին և հավելյալ համաձայնագրին հավանություն տալու մասին կառավարության որոշման նախագիծը:
Արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ վերոնշյալ կայանի կառուցումը կապահովի անհրաժեշտ հզորության պահուստ սեզոնային բնույթ կրող ներքին սպառման աճի և միջհամակարգային կապերով հաղորդվող հզորությունների ապահովման և այլ ռեժիմային իրավիճակների կարգավորման համար, ինչպես նաև վթարային իրավիճակներում համակարգի կայությունան ապահովման համար. «Ծրագրի իրականացման համար կներդրվի մոտ 250 մլն ԱՄՆ դոլար, շինարարությունը կտևի վեց ամիս, որին կներգրավվեն 1000-1200 մարդ, իսկ կայանի շահագործման դեպքում մոտ 200-230 բարձր վարձատրությամբ աշխատատեղ կստեղծվի, որոնցից 50-70-նն արդեն կառուցման ընթացքում կգործուղվի Գերմանիա՝ «Siemens» ընկերությունում վերապատրաստվելու և որակավորում ստանալու համար»:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս թեման կառավարության ձևավորման օրվանից ամենաակտիվ բանակցվող և բարդ թեմաներից է եղել, բազմաթիվ քննարկումներ են եղել. «Մեր կառավարության ձևավորումից առաջ է կնքվել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որով ՀՀ-ն պարտականություններ է ստանձնել: Հայաստանը կարիք ունի նոր գազատուրբինային կայանի, տարընթերցումն այն էր, թե որտեղ պետք է կառուցվի այդ կայանը: Ես այլ առարկություն այդ թեմայի վերաբերյալ չեմ լսել:
Գնի հետ կապված մենք խնդիր ունեինք, մենք կարծում էինք, որ առաջարկվող գինը չափազանցված է, և բանակցությունների արդյունքում այդ գինը նվազեց: Տվյալ դեպքում մենք հասել ենք սակագնի, որը դրական ազդեցություն կունենա մեր էլեկտրաէներգիայի սակագնի վրա»:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ խնդիրներ կան նախկինում սկսված ներդրումային ծրագրերի հետ կապված. «Քաղաքական առումով շատ կարևոր է, որ մեր գործողությունները սխալ մեկնաբանության չարժանանան միջազգային ներդրումային միջավայրում, որովհետև կարող է սխալ տպավորություն ստացվել, թե մենք օտարերկյա ներդրումների ճանապարհները բոլոր հնարավոր տարբերակներով փակում ենք, և այս ծրագրի իրագործումը դրական ուղերձ կլինի միջազգային ներդրողների համար, և այս իմաստով նույնպես կարևոր ազդեցություն կունենա»:
Փաշինյանը նշեց, որ ԿԲ-ն խնդիր ուներ պայմանագրի կետերից մեկի հետ կապված, որն, ըստ նրա՝ իրոք մտահոգիչ կետ էր. «Վրաստանում է կառուցվել է նույնատիպ կայան, և փաստացի ավելի բարձր սակագին ենք մենք ստացել: Նաև ժամկետներով ենք կաշկանդված, ժամկետների մեջ չտեղավորվելը կնշանակի խզել: Մենք 5-6օր ժամանակ ունենք, որը պետք է օգտագործենք վերջին նյուանսները ճշտելու համար: Դրանից հետո, երբ էներգետիկայի նախարարն ու փոխվարչապետն ինձ տեղյակ կպահեն, որ քննարկված է, և այդ քննարկումների արդյունքներին տեղեկանամ, դրանից հետո նոր միայն էներգետիկայի նախարարը կստորագրի այդ համաձայնագիրը»:
 
                                        18:44
 
                                        18:22
 
                                        18:01
 
                                        17:35
 
                                        17:17
 
                                        17:07
 
                                        16:55
 
                                        16:47
 
                                        16:29
 
                                        16:12
 
                                        15:45
 
                                        15:23
 
                                        15:06
 
                                        14:46
 
                                        14:22
 
                                        14:03
 
                                        13:46
 
                                        13:22
 
                                        13:03
 
                                        12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        09:56
 
                                        09:46
 
                                        09:33
 
                                        09:24
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:46
 
                                        09:35
 
                                        09:22
 
                                        09:12
 
                                        09:00
 
                                        09:56
 
                                        09:43
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:01
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:33
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:34