«Ցավում եմ, «Ծառուկյան» դաշինքի առաջարկը՝ ընդլայնել համաներման հոդվածները, չընդունվեց»,- այս մասին այսօր Աժ արտահերթ նիստում «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նարիա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ որպես պատգամավոր շարունակելու է զբաղվել այդ խնդիրներով։
Զոհրաբյանը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի ուշադրությունը նորից հրավիրեց ցմահ ազատազրկվածների հարցի վրա։
«93-ից 14-ը զոհ են մեր բանակային անառողջ հարաբերությունների։ Դուք դա շատ լավ գիտեք, այդ գործերը պետք է անպայման վերանայվեն, մեկ վկայի ցուցմունքով տրված գործերը պետք է անպայման վերանայվեն։ Ես չեմ հավատում մեր քրեակատարողական հիմնարկների դաստիարակչական ներուժին։ Երբեք մի վախեցեք առավել շատ կիրառել վաղաժամկետ ազատումը կամ ներումը։ Մենք լրջագույն խնդիր ունենք դատապարտյալներին ու կալանավորներին այնուհետև ինտեգրելու հասարակությանը, նրանք դուրս են գալիս հասարակություն չարացած, գազազած և ուղղակի հնարավոր չի լինում այնուհետև նրանց ինտեգրել հանրությանը, քանի որ այդ գործիքները՝ ներման ու վաղաժամկետ ազատման, ուղղակի չենք կիրառում»,- ասաց պատգամավորը։
Այնուամենայնիվ. Զոհրաբյանն ասաց, որ չնայած իրենց առաջարկների չընդունվելուն, իրենց դաշինքը կողմ է քվեարկելու օրինագծին։
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» նախագիծը:
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02